Play Video
Ավագ Եփրեմյան. ՄԵԶՆԻՑ ԴՈՒՐՍ

Սահման է, եւ ահա խաղաղ մահեր են ինձ այցելում,
բարեհաճ են նրանք, առանց հետին մտքի, եւ նրանց
սահքը դեպի ինձ, սա՜հքն ուրվագծող անգույն կայծերում
աղետի հետք անգամ չկա, բայց դեռ չկա նաեւ, թե ինչ է գրած
այնտեղ, ուր գրած պիտի լիներ… այնպիսի բաներ,
որ մարդը դեռ չի գրել (պռնկին պիտի մոռացվի Ելիցը),
եւ դրանցից մեկն էլ ահա, գուցե, խաղաղությամբ կբաներ՝
թե երկինքը որ կա, երկի՜նքը… մեզանից դուրս է երիցս։
Մեզնից դուրս ինչ կա՝ երկինքն է, ինքն է հենց,
այս կամ այն ամայն աշխարհում նույնն է մարդը՝ նույն
աներկինքն է՝ իր սահմաններից կառչած սահմանահեղձ
եւ միշտ անտուն։ Չեմ հիշի` ո՞ւմ տան առջեւ էր… բալենու
ճյուղերից էին կախված մահերը՝ կանչող ու կարմիր ու կարմիր,
շողշողուն – հատ առ հատ – ասես տան անընդհատ խոստում…
… Տունը, կարմիրը, եւ ահա` հիմա արդեն երկինքն էլ – ճախրելով առ մի –
ճխում են այնտեղ՝ մերձ այն սահմանին, որ կա այլեւս միայն իմ խոսքում։

Դիտեք նաև՝

Search