Նպատակաուղղված գործողությունը պահանջու՞մ է արժեքային հիմքերով կառուցված սեփական գործողությունների կանոնավոր հերթականություն, ընթացակարգ: Ընթացակարգը թույլ է տալիս համանման մոտեցմամբ հասնել ոչ թե մեկ, այլ մեծ թվով նպատակների, այսպիսով մշակած գործողության ալգորիթմը դառնում է մեթոդ:
Ուրեմն արժեք, մեթոդ, նպատակ՝ այս եռանկյան մեջ է պարունակված գործողությունը և իրականացվում, հաջողվում է միայն այս երեքի համասեռության դեպքում, իսկ դրանց տարաբնույթ կառուցվածքի դեպքում օբյեկտիվորեն տեղի է ունենում կոռուպցիան, որը նպատակաուղղված գործողությունը դարձնում է անհնարին: Այլասերումը, կորռուպցիան նաև հանդես է գալիս այսպիսով իբրև պատմական փոփոխության գործոն՝ քանդելով փակ-բացարձակացած ինքնաբավ համակարգերը:
Ինչ թե ինչպեսը կապված է մի պատմական երկընտրանքի հետ ևս՝ ինդորմացիայի ստեղծու՞մ, թե՞ վերաձևում, հերո՞ս, թե՞ աշխատակազմ, արվե՞ստ, թե՞ մշակույթ: Այդ հարցը նորից ու նորից կանգնում է բան անել ցանկացողների առջև, այսօր այն կանգնած է հեղափոխական Հայաստանի առջև: