Play Video
Գլոբալ աշխարհ, գլոբալ արժեքներ. արժեբանություն | Միսակ Խոստիկյան

Ինչպիսի՞նն է արժեքների հարաբերությունը ճարտարապետական նախագծային պրակտիկային: Արժեքները գնահատականներ են. օրինակ՝ այսօր նորարարությունը դրական հատկանիշ է գործի համար, սակայն, դա բոլորովին այդպես չէր Բյուզանդական կայսրությունում, քանի որ հազարամյա կայսրությանը պետք չէին փոփոխություններ, իսկ նորարարություն առաջարկողը կհամարվեր արտաքին գործակալ:
Երբ նորարարությունը, գեղեցիկը կամ որևէ այլ արժեք սահմանվում են որպես գործի նպատակ, արդյունքն ունենում է մանիերիստական բնույթ, լինում է ոչ թե գեղեցիկ, այլ նման գեղեցիկի որոշակի նորմի: Իհարկե, արժեքները՝ որպես գնահատման ձև, կարող են կիրառվել կառավարող մարմինների կողմից, սակայն, գործի ստեղծման ընթացքն այլ ձև ունի. նորմն ու արժեքը ոչ թե պիտի դրվեն գործի հիմքում, այլ պիտի դրանից բխեն:

Դիտեք նաև՝

Search