Play Video

Ներկայացնում ենք «Կողբ» հիմնադրամի և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցության շրջանակներում իրականացվող «Արժեբանություն» նախագծի 3-րդ հանդիպումը.

«Մշակույթ» և «քաղաքակրթություն» բառերը հաճախ, կորցնելով իրենց նշանակությունն ու իմաստը, օգտագործվում են որպես հոմանիշներ, ինչն ավելի է խճճում ողջ պատկերը: Մակաբերելով այդ հասկացությունները արժեքային դաշտից՝ հնարավոր է դառնում հստակ բնորոշել դրանց նշանակությունը և կիրառումը: Ձևակերպելով այս հասկացությունները, դրանց կիրառման առանձնահատկությունները և զարգացման ընթացքը, մենք կարողանում ենք նկարագրել և բացատրել այնպիսի էական երևույթներ, ինչպիսիք են՝ արժեքային համակարգերի մրցակցությունը և պայքարը, քաղաքակրթական հոսքերի ազդեցությունները հասարակությունների վրա, դրանց բերած քաղաքակրթական արդյունքների զտման և ընտրության հնարավորությունները և այլն:

Մի խոսքով, արժեքների արկածները աշխարհներում:

Բանախոսության համատեքստը ավելի խորքային ընկալելու համար խորհուրդ ենք տալիս վերոնշյալ դասախոսությունը լսելուց առաջ ծանոթանալ Դավիթ Հովհաննիսյանի՝ «Արժեբանություն» դասախոսությանը.

Արժեքները, իհարկե, շատ բազմազան են լինում: Բայց կա մի արժեք, որը բազային է բոլորի համար. դա գոյատևումն է: Իմ կյանքը ինձ համար արժեք է: Հոբսը ասում է, որ այն պահին, երբ մարդիկ դադարեցին իրար ուտել, դարձան քաղաքակիրթ: Այսինքն` ես և դու պայմանավորվեցինք, որ իմ կյանքը քեզ համար էլ է արժեք, իսկ քոնը` ինձ համար: Եվ տարբեր մշակութային համակարգերում սա իր կոդն է ստանում: Քրիստոնեության մեջ սա «մի՛ սպանիր» պատվիրանն է: Երկրորդ նման արժեքը (այն պահից, երբ հայրիշխանությունը զարգացավ) հետևյալն է. ես պիտի վստահ լինեմ, որ իմ զավակը ինձնից է, որովհետև ինքն է ժառանգելու: Ինչպե՞ս է ձևակերպվում այս արժեքը. քրիստոնեության մեջ` «մի՛ շնացիր»: Պարզ է, որ ուրիշ մշակութային համակարգերում նույնպես այս կոդավորումը կա. օրինակ` իսլամում «մի՛ սպանիրը» ձևակերպվում է որպես «մի՛ սպանիր ումմայի անդամին»: Սա սակրալացման ձև է: Ես ու դու պայմանավորվում ենք, բայց մենք իրար չենք հավատում: Մենք մի կտակ` պայմանագիր ենք կնքում աստծու հետ. մենք պայմանավորվում ենք աստծու միջոցով: Աստված դրա ի կատար ածման և՛ երաշխավորողն է, և՛ հիմնավորողն է, և՛ ապահովողը: Թե չէ` կպատժի: Այս պատժի գաղափարը շատ կարևորն է: Եթե չպատժի… Սոված եղա, քեզ էլ կուտեմ:

Դիտեք նաև՝

Search