Play Video
Թեմա 29. Մշակույթը՝ որպես ամբողջական օրգանիզմ. Լևոն Աբրահամյան
13219862_10207897762495509_851372610_n
Բրոնիսլավ Մալինովսկին Տրոբրիան կղզիներում, 1918:
13187769_10207897762455508_2051741221_n

Մալինովսկին նկարագրում է, թե ինչպես մի գյուղում, որտեղ ապրում էր և ուսումնասիրում, մի մարդու անգլիացիները ձերբակալում են (այդ ժամանակ Անգլիայի հսկողության տակ էին գտնվում այդ կղզիներն ու Նոր Գվինեան): Ձերբակալվածը սպանություն էր կատարել, ճիշտ սպանություն՝ ըստ իրենց պատկերացման, վենդետա, այսինքն իրավունք չուներ չսպանել, եթե, օրինակ՝ իր եղբորը սպանել է ուրիշ ցեղից մեկը, ապա նա պարտավոր էր արյան վրեժի օրենքներով ի պատասխան սպանել, չանելու դեպքում նա դուրս կմնար հասարակությունից: Իշխանություններն էլ թույլ չէին կարող տալ, որ իրենց հսկած տարածքում սպանություններ կատարվեին, ուստի և ձերբակալում են, տանում բանտ: Պահում են որոշ ժամանակ: Մալինովսկին վկա է լինում, թե ինչպես է նա պատմում իր պատժի մասին: Ասում է, որ իրեն մի տեղ տարան, չոր ու հարմարավետ, ոչինչ չէր անում, իրեն պահում էին, օրն էլ երեք անգամ կերակրում: Ոչ ոք չի հավատում: Դա նման է եղել դրախտի: Մալինովսկին այս օրինակում ասում էր, որ եթե ուզում ես պատժել, պետք է իմանաս՝ ինչն է իրենց մոտ պատժի գործառույթ կատարում…

Գրականության ցանկ

1. Бронислав Малиновский. Избранное: Динамика культуры. М., 2004.

2. Бронислав Малиновский. Избранное: Аргонавты западной частиТихого океана. М., 2004.

3. Bronislaw Malinowski. A Diary in the Strict Sense of the Term. Stanford, CA: Stanford Univ. Press, 1989 (1967).

Դիտեք նաև՝

Search