Play Video
13536106_10208196760770279_1583382865_n
Լև Շտեռնբերգ (1861–1927)

Լև Շտեռնբերգի դպրոցը 1932թ. ջախջախեցին, քանի որ նահումանիտար գիտություններում ամենաբարձրն էր դասում ազգագրությունը, մինչդեռ այդ տեղին էր հավակնում մարքսիստական պատմագիտությունը: 1932թ. հատուկ ժողովի որոշմամբ ազգագրությանը տեղ են հատկացնում հասարակական գիտություններում՝ որպես պատմական գիտության օժանդակ մի ճյուղ: Մինչ այդ Շտեռնբերգը գրում է ազգագրագետի տաս պատվիրանները.
1.Ազգագրությունը հումանիտար գիտությունների պսակն է, քանզի համակողմանիորեն ուսումնասիրում է բոլոր ժողովուրդներին, ողջ մարդկության անցյալն ու ներկան:
2. Կուռք մի՛ դարձրու քո ժողովրդին, քո կրոնը, քո մշակույթը: Իմացի՛ր, որ բոլոր մարդիկ պոտենցիալ հավասար են. չկա ո՛չ հելեն, ո՛չ հրեա, ո՛չ սպիտակամորթ, ո՛չ սևամորթ: Ով գիտի սոսկ մի ժողովրդի, չգիտի ոչ մեկը, և ով գիտի մի կրոն, մի մշակույթ, չգիտի ոչինչ…

13514511_10208196760970284_1656147175_n
Նիկոլայ Միկլուհո-Մակլայ (1846– 1888)

Մի զարմանալի դեպք է հայտնի՝ կապված Նիկոլայ Միկլուխո-Մակլայի հետ: Նա մի քանի գիտարշավներ է կազմակերպել Նոր Գվինեա, երկար ժամանակ ապրել է այնտեղ, սակայն վերջին իր ճամփորդություններից չենք գտնում ոչ մի գրառում, միայն կան նկարներ (նա բավականին լավ նկարում էր), վիզուալ մարդաբանությունից գիտենք՝ ինչքան կարևոր էր դա. պապուասների իր թողած գծանկար դիմանկարները ճշգրիտ համընկնում են ժամանակակից լուսանկարներում պատկերած մարդկային տիպերի հետ: Սա գաղտնիք է մնում, առեղծված, թե ինչու հատորներ հրատարակած գիտնականը իր վերջին արշավներից ոչինչ չի թողնում: Իր կենսաբանը մի վարկած է առաջ քաշում. վերջին տարիներին Ավստրալիայում ապրող իր բարեկամին գրած մեկ-երկու նամակ է գտնում (այդ ժամանակ նա Մալայան թերակղզում կարճահասակ ցեղերին էր ուսումնասիրում), ուր նա ասում է. «…ես շատ բան կարող էի ասել իմ նոր բարեկամների մասին, բայց չեմ ասում, որ իմ հետքերով չար մարդիկ չգան և չվնասեն իմ բարեկամներին»:

Գրականության ցանկ

1. Լև-Շտեռնբերգ-Ազգագրագերի-10-պատվիրանները (թարգմանությունը` Զավեն Խառատյանի)

2. Борхес.-Этнограф. Этнограф.

3. C. P. Kottak. Ethics and Anthropology. – In:_C. P. Kottak. Anthropology. The Exploration of Human Diversity. 1991, p.389-90. Kottak_Ethics-and-Anthropology

4. C. Fluehr-Lobban. Ethics. – In: Handbookof Methods in Cultural Anthropology. Ed. by H. R. Bernard, 1998, pp. 173-203.

5. E. Murphy and R. Dingwall. The Ethics of Ethnography. – In: Handbook of Ethnography. Ed. by P. Atkinson et al.. Los Angeles et al.: SAGE, 2012, pp.339-51.

6. K.-P. Koepping. Ethics in Ethnographic Practice: Contextual Pluralism and Solidarity of Research Patterns. – Anthropological Journal of European Cultures. 1994, 3 (2), pp.21-39.

7. Lynn Meskell, Peter Pels (eds). Embedding Ethics. L.: Berg, 2005.

8. M.Strathern (ed.). Accountability, Ethics and the Academy. L.: Routledge, 2000.

Դիտեք նաև՝

Search