Play Video
13293057_10208002253947730_1015142400_n
Կլոդ Լևի-Ստրոս (1908-2009թթ.)

Լևի-Ստրոսը շատ է քննադատվել, և այսօր էլ մոդայիկ է ստրուկտուրալիզմը քննադատելը: Բայց կա մի փայլուն քննադատություն, որն արել է Քլիֆորդ Գիրցը 1957 թ.՝ վերաբերող ոչ այնքան ստրուկտուրալիստական մեթոդին, որքան Լևի-Ստրոսի կերպարին, որովհետև սա կապված է ազգագրագետի կերպարի ու դերի հետ, և թե ինչպես է նա մոտենում դաշտին, ինչպես է ուսումնասիրում նրանց, ում հանդիպում է անհայտ երկրում: Լևի-Ստրոսն իր առաջին հայտնի աշխատանքը գրում է Բրազիլիայից վերադառնալուց հետո, ուր նա գնացել էր 40-ական թվականներին: Այդ գիրքը տարբեր ձևերով է թարգմանվում, հայերեն կարելի է թարգմանել այսպես՝ «Տխուր արևադարձային երկրներ»: Գրված էր բավականին պոետիկ, անձնական զգացմունքներով, հուզական և նույնիսկ ռոմանտիկ, իր հի

13329625_10208002253867728_2145920586_n
Կլոդ Լևի-Ստրոս, Բրազիլիա, 1938թ.

ասթափությունը, թե ինչպես էր քաղաքակրթությունից պոկվում-գնում Ամազոնիայի ջունգլիները և հիասթափվում, կամ հակառակը, թե ինչպես է ոգեշնչվում: Հետաքրքիր է այն, ինչը նաև նկատում է Գիրցը, որ վերաբերում է ոչ միայն Լևի-Ստրոսին, այլ ընդհանրապես էկզոտիկ ժողովուրդների հետ այս օր էլ աշխատող մարդկանց: Սկզբում դու հանդիպում ես այդ «վայրենուն», բայց նրան չես հասկանում, հիմա էլ հանդիպում ես ու հասկանում, բայց նա արդեն վայրենի չէ: Ահա Լևի-Ստրոսի մոտ Բրազիլիայում նման մի բան եղավ. սկզբից նա տեսավ քաղաքակրթությամբ «փչացած վայրենուն», հետո քիչ «փչացած», և ապա իսկական «վայրենուն», որին, սակայն, չհասկացավ: Հենց այս հակասության մեջ Լևի-Ստրոսի մոտ ավելի նուրբ և ավելի խորը խնդիրներն են ծագում այդ հանդիպման ժամանակ, ինչը քննարկում է Գիրցը…

13330437_10208002254107734_1905352233_n

1955թ. տպագրած «Առասպելների կառուցվածքը» հոդվածում Լևի-Ստրոսն առաջ է քաշում մի մոտեցում: Նակարդում է բոլոր միֆերի տեքստերը, օրինակ՝ Էդիպի սյուժեն բոլոր տարբերակներով, իսկ դրա մեջ մտնում են բազմաթիվ տարբերակներ, ինչն էլ հատուկ է ֆոլկլորային տեքստի համար: Եթե դու միայն մեկ բան ես ուսումնասիրում, դու կարող է այդպես էլ չիմանաս, թե ուսումնասիրածդ ինչի մասին է, որովհետև ամենակարևորն ու ամենահետաքրքիրը կարող են թաքնված լինել նրբերանգների մեջ: Ահա Լևի-Ստրոսն ուսումնասիրում է ամբողջ զանգվածը այդ սյուժեի, ինչպես դիրիժորը կկարդար պարտիտուրան: Այսինքն սյուժեն շարունակվում է, ինչպես երաժշտությունն է շարժվում առաջ, բայց այստեղ, օրինակ՝ մտնում են լարայինները, և դիրիժորը նրանց է չափ տալիս, և ամեն մեկի մոտ գրված է, ինչ նվագել, բայց զուտ իրենց գործիքի համար, և միայն դիրիժորը գիտե, թե ինչպես է կազմակերպված ամբողջական երաժշտական գործը: Ճիշտ այդպես` պարտիտուրային ընթերցմամբ Լևի-Ստրոսը կարդում է հնդկացիների առասպելները…

Գրականության ցանկ

1. Клод Леви-Строс. Печальные тропики (1955). М., 2010.

2. Claude Lévi-Strauss. La Pensée sauvage.Р., 1962 (рус. пер. Неприрученная мысль (1994), Первобытное мышление (1999)).

3. Клод Леви-Строс. Структурная антропология (1958). М., 1983.

4. Claude Lévi-Strauss. Mythologiques I—IV. Р., 1964-71 (рус. пер. Мифологики (2000-2007)).

5. Роман Якобсон, Клод Леви-Стросс. “Кошки” Шарля Бодлера. – В кн.: Структурализм: “за” и “против”. М., 1975, с.231-255.

6. Михаил Бахтин. Творчество Франсуа Рабле и народная культура средневековья и Ренессанса. М., 1965.

7. Виктор Тэрнер. Ритуальный процесс. Структура и антиструктура. – В егокн.:Символ и ритуал. М., 1983, с.104-264.

8. Л. А. Абрамян, Г. А. Шагоян. Динамика праздника: структура, гиперструктура, антиструктура. – Этнографическое обозрение. 2002, N 2, с.37-47.

9. Լ. Աբրահամյան, Գ. Շագոյան, Տոնի շարժընթացը. կառուցվածք, գերկառուցվածք, հակակառուցվածք, –Նոր ազգագրական հանդես, 2005, Ա, էջ 6-20:

10. Вяч. Вс. Иванов, В.Н. Топоров.Славянские языковые моделирующие семиотические системы. М.,1965.

Դիտեք նաև՝

Search