Play Video
13285788_10207986585156020_879320087_n (1)
Ն. Մառ (1865-1934)

Լև Շտեռնբերգը, լինելով հեղափոխական՝ նառոդնիկ, աքսորվել էր Ռուսաստանի հեռավոր արևելք և այնտեղ սկսել էր ուսումնասիրել տեղի ժողովուրդին` նիվխերին: Փաստորեն, իր աքսորն օգտագործեց որպես դաշտային «դրախտավայր», ինչպես Մալինովսկին արեց նույնը Տրոբրիան կղզիներում: Սովետական կարգերի հաստատումից հետո վերադառնում է Լենինգրադ և մի փայլուն դպրոց ստեղծում: Նա ազգագրագետի տասը պատվիրան է կազմում: Առաջին պատվիրանը. «Ազգագրությունը հումանիտար գիտությունների պսակն է, քանզի համակողմանիորեն ուսումնասիրում է բոլոր ժողովուրդներին, ողջ մարդկության անցյալն ու ներկան»:

13278068_10207986585516029_75544883_n (1)

Նիկողայոս Մառը շեշտը դնում էր զարգացման՝ էվոլյուցիոնիզմի, այլ ոչ թե տեղաշարժերի վրա: Միգրացիաներն իր տեսության մեջ շատ չնչին դեր էին խաղում: Մառն ասում էր՝ ես շրջում եմ բուրգը, նկատի ունենալով լեզվաբանական զարգացումները և, փաստորեն, նաև ազգագրական, որովհետև խիստ հակադիֆուզիոնիստ էր: Նա դեմ էր լեզվաբանական ծառերին, որոնք նման էին գագաթի վրա կանգնած բուրգի, դրա համար էլ շրջում էր այն և դիտում համաձայն էվոլյուցիոնիստական, կարելի է ասել` գերէվոլյուցիոնիստական սկզբունքի: Շրջված բուրգի գագաթն էլ իրենից ներկայացնելու էր սոցիալիստական մարդու լեզուն: Ի դեպ, սա շատ դուր եկավ Ստալինին, ուստի Մառի տեսությունը դարձավ վերևից երաշխավորված ուղղություն լեզվաբանության մեջ, և բազմաթիվ խոշոր գիտնականներ տուժեցին դրանից՝ չընդունելով այս ուղղությունը… Գլխավորապես նա մտցնում է փուլային՝ ստադիալ և դասակարգային զարգացումը, ահա թե ինչու հավանեց Ստալինը…

Գրականության ցանկ

1В.А. Шнирельман. Злоключения одной науки: этногенетические исследования и сталинская национальная политика – Этнографическоеобзрение, 1993, № 3, с. 52-68,– http://journal.iea.ras.ru/archive/1990s/1993/Shnirelman_1993_3.pdf

2. Levon Abrahamian. Description and (Re)Construction in Soviet-Era Anthropology // Soviet Era Anthropology in the Caucasus and Central Asia / Ed. by Florian Mühlfried and Sergey Sokolovskiy. Berlin et al., 2011, Chapter 16.

3. В.М. Алпатов. Историяодногомифа: Марр и марризм. М., 1991.

4. М.В. Горбаневский. В началевылослово… Малоизвестные страницы истории советской лингвистики. М., 1991.

Դիտեք նաև՝

Search