Play Video

Ինչպես ասում է ֆին ֆոլկլորիստ Կոկյարան՝ վայրենուն պետք է սկզբից հորինել, և Ժան Ժակ Ռուսոն այդպես էլ անում է․ նա հորինում է իր «ազնվական վայրենուն»: Հայտնի նավագնաց Լապերուզը (ով այդ էկզոտիկ 12041445_858611127579098_1424036351_oժողովուրդներին հայտնաբերողներից մեկն էր), ելնելով իր ոչ այնքան հաջող փորձից, չէր սիրում այդ «վայրենիներին» և տալիս էր բավականին ռասիստական բնորոշումներ, ասելով, որ նրանք գող են, ավազակ, մարդասպան ու մարդակեր, բայց նրան ոչ ոք չէր լսում: Փաստորեն, «վայրենուն» տեսնողին չէին լսում, իսկ հորինվածը դառնում է մոդել:

Մի հետաքրքիր հարց էլ կա. օտարի գեղեցկությունը և այլանդակությունը: Եթե նայենք գրականության մեջ, հուշերում, ապա կտեսնենք, որ օտար կանայք էկզոտիկ են և արտակարգ գեղեցիկ, մինչդեռ օտար տղամարդիկ հրեշավոր են և այլանդակ վախենալու: Պարզ է, իհարկե, թե ինչու, որովհետև նկարագրողները հենց տղամարդիկ էին…

Ազգագրության պատմությունը կարելի է բնութագրել որպես գաղափարների պայքար, որի հիմքում ընկած է օտարների, ուրիշների հետ քեզ համեմատելը՝ ձեր միջև նմանություններն ու տարբերությունները։

Անգլիացի ազգագրագետ Հոկարտն ասում էր, թե ի՞նչ իմաստ ունի ուսումնասիրել այդ էկզոտիկ և տարօրինակ ժողովուրդներին, պիգմեական պատերազմներն ու շատ այլ անսովոր բաներ, եթե վերջիվերջո չհայտնվես քո տան շեմին…

Գրականության ցանկ

 1. М.Элиаде.Миф о благородном дикаре, или престиж начала // http://www.gumer.info/bogoslov_Buks/Relig/Eliade/Mif_BlDik.php

2. B.McGrande.Beyond Anthropology. Society and the Other. N.Y., 1989.

Դիտեք նաև՝

Search