Play Video
Թեմա 11. Ի սկզբանէ էր տօնն. Լևոն Աբրահամյան
11.2
Վանո Խոջաբեկյան, Բարիկենդան, 1922

Տոնի «էներգետիկ» մեկնաբանման հիմքում ընկած է այն պատկերացումը, որ հասարակության մեջ կուտակվում է լարվածություն և լիցքաթափվելու համար անհրաժեշտ է հենց տոնը, որպեսզի հասարակությունը կարողանա շարունակել իր կյանքը: Միայն մարդը չէ, որ լիցքաթափման կարիք ունի: Նման մի բան նկատված է, օրինակ, կապիկների մոտ: Ջորջ Շալերը լեռնային գորիլաների մի հետաքրքիր ծես է նկարագրել, որ կարելի է անվանել «անձնական տոն», այն խմբով չի կատարվում, արու գորիլան պարբերաբար կարիք է ունենում մի ծեսի, որի զոհն են դառնում պատահական անցորդ մարդիկ կամ հենց հետազոտողները: Սա այն դեպքում, երբ գորիլան չի հարձակվում և ոչ էլ դրա կարիքն ունի։ Նա սկսում է հարվածել ինքն իրեն, թմբկահարել կուրծքը և, ընկնելով մի վիճակի մեջ, վազքով նետվում է առաջ, և եթե պատահաբար ձեր ճանապարհները խաչվեն, գորիլան պարզապես կգցի, կանցնի՝ ստեղծելով թվացյալ հարձակման վիճակ, թեև իր վարքը ձեր դեմ չէ ուղղված, այլ իր ծեսից ինքնաբերաբար բխող վարք է:

11.1
Հիերոնիմուս Բոսխի հետևորդ, Բուրգունդյան կարնավալ, շուրջ 1600-1620

․․․Շրջումը տալիս է բազմաթիվ հետևանքներ: Դրա վրա է կառուցված, օրինակ, հումորը: Ամենապարզունակ հումորն այն է, երբ վերևն ու ներքևը տեղերով փոխվում են: Ծիծաղն առաջանում է, օրինակ, երբ ինչ-որ մեկն ընկնում է, ծաղրածուն անընդհատ տեղերով փոխում է իր մարմնի մասերը՝ ներքևը վերևով, ինչը մեծ զվարճանք է առաջացնում: Վերև-ներքևի տեղափոխումը, կարծես, կարնավալի բանաձևն է: Շրջումով են կառուցված նաև շատ հայհոյանքներ: Քանի որ «մեր աշխարհն» ու «մեռյալների աշխարհը» շատ հաճախ տարբերվում են նրանով, որ հայելակերպ են իրար հանդեպ՝ կրկին շրջված են։ Համապատասխանաբար, երբ մի տոն ես կատարում, որտեղ շրջված բաներն են շեշտվում, կարծես, ձգողական ուժով այնտեղ են կուտակվում բոլոր շրջվածները: Օրինակ՝ կառնավալում այն աշխարհից «գալիս» են հանգուցյալները, բայց քանի որ կառնավալի հիմքը ծիծաղն է (կրկին շրջումի հետևանքով), նրանք ծիծաղելի են, այլ ոչ թե վախենալի…

Գրականության ցանկ

1. С.Н. Давиденков. Эволюционно-генетические проблемы в невропатологии. Л., 1947.

2. М. Бахтин.Творчество ФрансуаРабле и народная культура средневековья и Ренессанса. М.,1965.

3. Մ. Բախտին, Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները, Թարգմ Վ. Ֆերեշեթյան, Ստեփանակերտ , 2012:

4. Գ. Ստեփանյան, Վերջին զանգը իբրև նորօրյա անցումային ծես // Հայ ազգագրության և հնագիտության խնդիրներ – 3, Եր., 2007, էջ 189-199:

5. Давиденков. Эволюционно-генетически епроблемы (առանձնացնել) Бахтин.Творчество ФрансуаРабле

6. E.R. Leach. Rethinking Anthropology. L., 1961.

7. Վ. Բդոյան, Հայ ժողովրդական խաղեր, Հատոր I, Եր., 1963, էջ 72-115:

8. Л.А. Абрамян. Смех как побочный продукт и движущая сила праздника // Смех: истоки и функции. СПб., 2002, с. 62-74.

Դիտեք նաև՝

Search