Play Video
Թեմա 3. Զարգացման գաղափարը. էվոլյուցիոնիզմ. Լևոն Աբրահամյան
12082667_10206408608627593_1128332662_o
Պիտեր Բրեյգել «Մանկական խաղեր» (1560թ.)
Վերապրո՞ւկ

Խաղի կարևորագույն գործառույթը ընդօրինակումն է, երբ դու խաղի միջոցով ընդօրինակում ես մշակույթից
ստացած ինչ-որ բաներ, ի դեպ, կենդանիները նույնպես խաղով են սովորում: Խաղի ժամանակ խաղացողը դուրս է հանում իր միջից կուտակված լարվածությունը, ագրեսիան, օր.՝ ժամանակին բակերում երեխաները կռիվ-կռիվ էին խաղում, որն, անշուշտ, նաև իր պոզիտիվ արժեքն ուներ: Պերեստրոյկայի տարիներին Վիլնյուսում, ի նշան խաղաղության, մի ակցիա արվեց, ըստ որի՝ մանկական բոլոր այն խաղալիքները, որոնք կապված էին պատերազմի հետ, ոչնչացվեցին: Սակայն պարզվեց, որ նմանատիպ խաղալիքներ պետք են երեխաներին, նրանք պետք է ինչ-որ կերպ իրենց ագրեսիան ներսից հանեն: Այժմ երեխաները խաղում են համակարգչային խաղեր: Ամերիկյան ֆանտաստ գրող Ռոբերտ Շեկլին մի վիպակ ունի աստղային պատերազմների մասին, որտեղ հրամանատարը պատանի է, ով պարտադիր պետք է անցներ անհասունության տեստը, ինչը կփաստեր, որ նա չի մեծացել և դեռ երեխա է: Ինչո՞ւ: Ծնողները գիտեն, որ երեխաները շատ լավ են խաղում կոմպյուտերային խաղեր, որոնցից ոչ մի կերպ գլուխ չեն հանում հենց իրենք՝ ծնողները, իսկ ապագայի պատեր12067160_10206408608227583_1909827592_nազմները հենց խաղային ձևով են թերևս լինելու՝ էկրանի վրա:
Այսինքն՝ լրիվ փոխվում է մոտեցումը խաղի հանդեպ, և այսօրվա այն պախարակումները, որ հաճախ նկատելի են մեզանում, գուցե լրիվ այլ բանի հանգեցնեն. առաջին անգամ պատմության մեջ սերունդների մշտական հակադրությունը՝ ծնողների ու որդիների միջև, կարող է փոխվել հօգուտ որդիների՝ վերջինների շատ վաղ հասակում…

Գրականության ցանկ

  1. Э.Б.ТэйлорПервобытнаякультура. М., 1989 (1939).
  2. Յոհան Հայզինգա. «Homo Ludens», Եր., «Սարգիս Խաչենց» հրատ., 2007։

Դիտեք նաև՝

Search