Ինչո՞ւ է ազգագրագետը սխալվում, արդյո՞ք դա իր անըմբռնողությունից է, նա՞ է ստում, թե՞ իրեն են սուտ ասել: Շատ են դեպքերը, երբ նույնիսկ ոչ ազգագրագետը, օրինակ՝ Կոլոմբոսը փնտրում էր մի բան, գտնում է մեկ այլ բան: Ամբողջ Ամերիկայի պատմությունը սկսվում է այդ սխալից: Կամ Ալեքսանդր Մակեդոնացին. նրա ուսուցիչը՝ Արիստոտելը, սխալ էր սովորեցրել նրան, թե աշխարհի վերջը որտեղ է, և նա գնում էր այդ վերջը տեսնելու, փաստորեն, էքսպանսիայի խնդիրը չկար, և նա չգիտեր, որ այդքան նվաճելու երկրներ կային, արդյունքում ամբողջ աշխարհը դարձավ հելլենիստական: Մասամբ նույնն է և ազգագրագետի դեպքում…
Գայանե Շագոյանը բերում է մի օրինակ. դիտելով այսօրվա հարսանիքի վիդեոօպերատորին որպես մի նոր կերպար, որը, գրեթե ամեն ինչ փոխում է հարսանիքում, նա է դառնում գլխավոր ծիսական էքսպերտը, նա կրկնել է տալիս այն ամենը, ինչ կարևոր է համարում ավելի լավ նկարահանելու համար: …Ազգագրությունում օգտագործվում է «ներգրավված դիտարկում» եզրը: Օրինակ, ամերիկյան մի համալսարանի կին-ասպիրանտ որոշում է ներսից ուսումնասիրել լեռնային Նոր Գվինեայի կյանքը, ընդ որում դա Ինդոնեզիայի Գվինեան է: Համալսարանը վճարում է, որպեսզի գնեն համապատասխան քանակով խոզ, որ այդ տարածքում կնոջ գինն էր, գլխագնի նման մի բան: Տոհմապետի համար էլ պրեստիժային էր սպիտակ կնոջից երեխա ունենալը, և ահա այս կինը դառնում է տոհմապետի կանանցից մեկը՝ ամուսնանալով իրենց օրենքներով: Սակայն նրանք միասին երկար չեն ապրում, որովհետև երբ իջնում են համար մեկ այլ ցեղի հետ փոխանակման համար, ինչ-որ մի լրագրող նրանց նկարահանում է, տպում թերթում, իսկ Ինդոնեզիան մուսուլմանական երկիր է, և սկանդալի արդյունքում նրան վտարում են երկրից: Այս պատմությունն ուրիշ վարկածներ էլ ունի…
Ազգագրական իմացությունը նաև կառուցված է հարց ու պատասխանի վրա, և դեպքեր կան, երբ թյուրըմբռնում է տեղի ունենում: …Մարգարեթ Միդի դեպքում, օրինակ, ստում էին ամոթից, որովհետև օտար մեկը երիտասարդ աղջիկներին տալիս էր «ամոթալի» հարցեր, իսկ այդ մշակույթում դա ընդունված չէր: Նրանք էլ միտումնավոր տալիս էին սխալ պատասխաններ: Երբ Ֆրիմանը գրում էր իր գիրքը, դեռևս այդ աղջիկներից մեկը ողջ էր, և հետազոտողը նրան հարցուփորձ էր արել: Նա պատմում է. «մենք խաբում էինք և իրար աչքով անում, ծիծաղում էինք իր վրա»: Հետևանքն այն էր, որ Մարգարեթ Միդը սխալ նկարագրեց այս մշակույթը:
Գրականության ցանկ
1. Гаяне Шагоян. Оператор как новый персонаж армянской свадьбы. – Этнографическое обозрение, 1999, N 2, с. 46-55.
2. Арне Фальк-Ренне. Путешествие в каменныйвек.Средиплемен Новой Гвинеи. М.,1985, с. 76-83.
3. М.В.Крюков. Система родства китайцев. М., 1972, с. 16-24 (Լ.Հ. Մորգանի սխալների մասին).
4. Robert Sheckley. Ask a Foolish Question, https://ia801401.us.archive.org/10/items/pdfy-PowxcjbpadJnXSf8/Ask_a_Foolish_Question.pdf
5. Бронислав Малиновский. Сексуальная жизнь дикарей Северо-Западной Меланезии. – В кн.: Бронислав Малиновский. Избранное: Динамика культуры. М., 2004, с. 606-11.
6. Derek Freeman. Margaret Mead and the Heretic. The Making and Unmaking of an Anthropological Myth. Penguin Books, 1996 (1983).
7. Cassandra Goldman. How Many Women Does Feminism Have To Kill? – A Letter to ‘The Times’, May 3, 2009. –https://alettertothetimes.wordpress.com/2009/05/03/how-many-women-does-feminism-have-to-kill/
8. Indian Burial Ground, From an article in the 2007 “The EYE” [email protected] –http://files.meetup.com/1757161/Henrietta%20Schmerler%20Article%202006.pdf
ERRATA
Մալինովսկուսխալիմասինհատվածումպետքէ լսել. «…երեխաննման է մորը, բայցոչմիդեպքում` հորը»: