Play Video
10.1
Լորդ Ռեգլանը (1885-1964)

20-րդ դարի 30-ականներին բավականին հայտնի էր Լորդ Ռեգլանի «Հերոս» գիրքը: Ըստ լորդ Ռեգլանի՝ բոլոր միֆերը ծիսական տեքստեր են: Նա փորձում է գտնել հնագույն ծեսը (այստեղ կարելի է նկատել Ֆրեզերի ազդեցությունը), և նա համարում է, որ հնագույն ծեսը Փոքր Ասիայում իրականացվող թագավորի սպանությունն էր և սպանվածի տեղը նոր թագավորին դնելն էր: Կա պատկերացում, որ առասպելն ինչ-որ սցենար է՝ նկարագրված որոշակի ծեսերով: Կարելի է կարծել, որ հնագույն թատրոնը պատմում էր առասպելներ, օրինակ՝ հունական ողբերգությունները, ճապոնական Նո թատրոնը: Եվ հնագույն թատրոնի սրբազան, ծիսական փոքրիկ հրապարակը բնակությունից դուրս, գաղտնի, կանանց և երեխաների համար անմատչելի և միայն նվիրագործած տղամարդկանց համար թույլատրելի մի վայր էր, ուր իրականացվում էին ամենասրբազան ծեսերը: Թեև հարց է ծագում, թե որո՞նք էին այդ ամենասրբազան ծեսերը: Ավստրալիայի օրինակով աբորիգենների ծեսերի գրեթե հարյուր տոկոսը առասպելների խաղարկումներ են: Եվ այդ առասպելները կապված էին ժամանակի սկզբի հետ, երբ երազատեսության կամ քնի (Dreaming) սրբազան ժամանակաշրջանում արարքներ էին գործում իրենց դիցաբանական, տոտեմական հերոսները, որոնցից էլ առաջացել են հենց իրենք, և այդ ծեսերը կարծես այդ սկզբնական արարքների կրկնությունը լինեն, իսկ դրանց սցենարը՝ սրբազան միֆերը…

10.2
Ավստրալիայի բնիկների` սրբազան անցյալի հետ կապված ծես

Մշակույթի տարբեր դրսևորումներում մեծ դեր է խաղացել միտք-խոսք-գործ եռյակը, պատմական տարբերակով՝ գործ-խոսք-միտքը: Ըստ բանասեր Վարդան Հայրապետյանի` այս միտք-խոսք-գործը Պրոմեթևսի եռյակն է, իսկ պատմականը՝ գործ-խոսք-միտքը, Պրոմեթևսի եղբայր Էպիմեթևսի բանաձևը, որը առածների դասական հիմարն է, որ սկզբից անում է, հետո՝ մտածում: Շատ առածներ ու խրատներ կան սրա վերաբերյալ, մարդ պետք է սկզբից մտածի, հետո անի: Պատմական բնական եռյակը ցույց է տալիս նաև մեր գիտության զարգացումը: Եթե միտք-խոսք-գործ եռյակը դիտարկենք այն կտրվածքով, թե ինչ գիտություններ են համապատասխանում եռյակի անդամներից յուրաքանչյուրին, ապա կտեսնենք, որ միտքը փիլիսոփայությունն է, սիրում ես իմաստնությունը, խոսքը բանասիրությունն է, սիրում ես խոսքը: Գործը, որ ամենաանհասկանալին է և պատմական էպիմեթևսյան եռյակում առաջինն է և որից սկսվում է մշակույթը, համապատասխանում է մի ուղղության՝ ֆիլուրգիային՝ սեր դեպի գործը: Ամենամոտը այդ ուղղությանը այսօր գտնվում է ազգագրությունը…

Գրականության ցանկ

1.Е.М. Мелетинский. Поэтика мифа. М., 1976.

2.F.R.S. Raglan. The Hero: A Study in Tradition, Myth and Drama. London, 1936 (reprint 2003).

3. Fontenrose. The Ritual Theory of Myth / Folklore Studies, 18. Berkeley & Los Angeles, 1966.

4. A.M. Hocart. Kingship. Oxford, 1927 / http://www.bhporter.com/Porter%20PDF%20Files/Kingship%20by%20A.%20M.%20Hocart.pdf

5. Левон Абрамян. О проекте филургического словаря // Человек как слово. Сборник в честь Вардана Айрапетяна. М., 2008, с. 67-74.

Դիտեք նաև՝

Search