Play Video
Թեմա 16. Տարածումն ընդդեմ զարգացման. Լևոն Աբրահամյան
16.1
Լ. Աբրահամյան, «Հանդիպումներ» շարքից
cartoon-16
Լ. Աբրահամյան, «Դեմքի գաղտնի կազմաբանությունը» շարքից

Ստեղծվում է մի ուղղություն՝ հորիզոնական, տարածում ընդդեմ զարգացման: Հարկավոր էր տեսնել, թե ինչն է տարածվում և ինչպես: Դա մանրամասն անում է Ռատցելը՝ մտցնելով մի նոր հասկացություն՝ «ազգագրական առարկաներ»: Այդ առարկաները նա բաժանում է մի քանի խմբերի.
ա) առարկաներ, որոնք առանց մարդու էլ կարող են փոխանցվել մի մշակույթից մյուսը: Օրինակ՝ զարդերը, զգեստը: Այսօր էլ զգեստը տարածվում է առանց մարդու, օրինակ՝ Նաոմի Քեմփբելը չի գալիս Հայաստան, որպեսզի մեր աղջիկները նման շորեր հագնեն:
բ) տարրեր, որոնք միայն մարդու հետ են տեղաշարժվում: Օրինակ՝ մետաղագործությունը: Վերջերս ցույց էին տալիս կորեական պատմական սերիալ, դեպքերը տեղի են ունենում միջնադարում, և շատ ճիշտ նկատել էին, որ կորեացիները հափշտակում են, առևանգում են չինացի վարպետին, քանի որ նա կարող էր պողպատ ստանալ: Ոչ թե գաղտնիքն են փորձում գտնել, այլ մարդուն են առևանգում, քանի որ նա էր գաղտնիքի կրողը:
…Այս ուղղությունն, ի դեպ, այսօր ևս հաղթում է. հեռուստացույցով կարող ենք տեսնել միգրացիոն ճգնաժամը, որը ոչ այլ ինչ է, քան տարածում. մարդկանց հետ մշակույթ է գալիս, ստեղծվում են նոր ենթամշակույթներ, որոնք մերվում են կամ չեն մերվում տեղական եվրոպականի հետ:

Գրականության ցանկ

1. Ф. Ратцель. Народоведение. Т. 1-2. СПб., 1903.

2. Leo Frobenius on African History, Art and Culture. An Anthology / Ed. by Eike Haberland. Princton: Markus Wiener Publishers, 2007.

3. Л.Н. Гумилев. Этногенез и биосфера Земли. М., 1994.

4. J. Steward. Theory of Culture Change. Urbana, 1955

Դիտեք նաև՝

Search