…Ռուս բանագետ Աֆանասևը փորձում էր վերակազմել սկզբնական մի առասպել՝ կապված ամպրոպային աստծո հետ: Հետաքրքիր է, որ ազգագրական կտրվածքով՝ իրոք կարելի է տեսնել չասենք՝ բնապաշտամունք, այլ դրան մոտ մի բան, որը կարելի է անվանել վախ բնության ուժերի և առանձնապես՝ ամպրոպի հանդեպ: Ավստրալիայի աբորիգենների անձրևաբեր ծեսի մի օրինակ բերեմ՝ կապված աշխարհի տիրակալ և նրանց հովանավոր՝ Ծիածան Օձի պաշտամունքի հետ: Այս ծեսի հիմքում ընկած է մի գործիք, որն անվանում են տարբեր կերպ։ Անգլերեն այն թարգմանել կամ, ավելի շուտ, անուն են տվել «bull roarer» («ցուլի մռնչոց հանող»), իսկ հայերեն կարելի է թարգմանել «բզզան»: Այն իրենից ներկայացնում է թելով կապված տափակ մի տախտակ, որը պտտում են, սակայն ձայնը համայրա չի լսվում, քանի որ այն արձակում է ինֆրաձայն: Բզզոցի այս թավ ձայնն առաջացնում է անհանգստության զգացում, վախ: Կարծես, դա սկզբնական հրեշ-օձի ձայնն է, որը, ըստ առասպելի և կատարվող ծեսի, գալիս է տղաներին կուլ տալու: Սա նաև անձրևաբեր ծես է, քանի որ այս ձայնը նմանեցվում է մինչև ամպրոպի սկսվելը հեռավոր այլ ամպրոպների ձայնի: Սրա հետ է կապված նաև այն, որ շատ մարդիկ վախենում են ամպրոպից, իրականում՝ այդ չլսվող ինֆրաձայներից: Նմանատիպ «ամպրոպային» վախ նկատել են նաև կապիկների մոտ…
Գրականության ցանկ
1. Е.М. Мелетинский. Поэтика мифа. М., 1976.
2. А. Н. Афанасьев. Поэтические воззрения славян на природу. М., 1865-1869. Т. 1-3 (репринт: М., 1994).
3. Вяч. Вс. Иванов, В.Н. Топоров. Исследования в области славянских древностей. М., 1974.
4. Սարգիս Հարությունյան, Հայ առասպելաբանություն, [Բեյրութ, 2000], գլուխ 3:
5. Эмма Петросян. Боги и ритуалы древней Армении. Ер., 2004.
6. Армен Петросян. О некоторых исконных армянских теонимах: индоевропейский *wel- в армянской мифологии // АрменП етросян. Армен оведческие исследования. Ер., 2014, с. 45-56.
7. Ջեյմս Ջորջ Ֆրեզեր, Ոսկե ճյուղը. մոգության և կրոնի ուսումնասիրություն / Ռուս. թարգմ. Ս. Բաղդասարյան, Եր., 1989:
8. Дж. ван Лавик-Гудолл. В тени человека. М.,1974, с. 48-49.
9. Вяч. Вс. Иванов Знаковая система бессознательного как семиотическая проблема // Бессознательное: природа, функции, методы исследования. Т. III. Тбилиси, 1978, с. 168-172.