Play Video
Թեմա 6. Լ. Հ. Մորգան: Մարդկային ընտանիքի սկզբի խնդիրը. Լևոն Աբրահամյան
12167459_10206505050358576_215123355_n

19-րդ դարի վերջին Մորգանն ընդունվեց իրոկեզների կողմից, ինչի շնորհիվ կարողացավ շատ մանրամասն ուսումնասիրություններ անել, որոնք առ այսօր համարվում են դասական: Նրա «հին հասարակություն» (1877թ.) աշխատությունը, որն ամենահայտնին է, մեծ դեր խաղաց պատմության մասին մարքսիստական մոտեցումներում: Մորգանն իրավաբան էր, հետաքրքրվում էր իրավաբանականին մոտ խնդիրներով, տվյալ դեպքում դա ընտանիքն էր, ընտանիքի ծագման խնդիրը:

Նա նկատեց, որ իրոկեզներն իրենց մայրերին ու մոր քույրերին դիմում են նույն կերպ, ինչպես նաև հորն ու հորեղբորն էին նույն տերմինով դիմում: Նման բան նկատեց նաև Օջիբվե ցեղում, ովքեր լեզվական առումով հարազատ չէին իրոկեզներին: Մորգանը մտածեց՝ քանի որ այս երկու ցեղերը տեսանելի գենետիկ կապ չունեն, ապա պետք է փորձել փնտրել՝ որտեղից են նրանք եկել…

12167105_10206505050598582_1662098937_n

Մորգանն առաջարկում էր ազգակցական տերմինաբանությունից դուրս բերել ընտանիքի պատմությունը: Եթե պահպանվել են ազգակցական ինչ-ինչ տերմիններ, ապա դա նշանակում է, որ ժամանակին եղել են նման տիպի ընտանիքներ: Սրանք կարծես թե լեզվաբանական վերապրուկներ են, այսինքն արդեն փոխվել է, բայց դեռ ընտանիքի կառուցվածքը ինչ-որ ձևով մնացել է այդ տերմիններում:
Նա բաժանում է ընտանիքի հինգ տիպ.
1) Արյունակցական ընտանիք: Նա փորձեց վերականգնել այդ ընտանիքը մալայան ազգակցական համակարգի հիման վրա: Այդ ընտանիքում ամուսնությունները թույլատրելի են նույն սերնդի ցանկացած անձանց միջև՝ բացառությամբ ծնողներ-զավակներ կապի:
2) Պունալուա ընտանիք: Թուրան-հանովանյան նմանատիպ մի համակարգ կա: Այս դեպքում մի խումբ եղբայրներ խմբային ամուսնություն են ունենում մի խումբ կանանց հետ, որոնք պարտադիր չի, որ քույրեր լինեն:
3) Զույգ-ընտանիք, որտեղ պարտադիր չի, որ զույգը միասին ապրեր: Նման ընտանիքներ աշխարհում այսօր էլ կան:
4) Պատրիարխալ (նահապետական) կամ պոլիգամ (բազմակին) ընտանիք, որտեղ ամուսինն ունի շատ կանայք:
5) Մոնոգամ (մենամուսնական) ընտանիք, որտեղ ամուսինները միասին են ապրում: Սա էլ մեր այսօրվա ամենատարածված ընտանիքն է…

Գրականության ցանկ 

  1. Л.Г.Морган.Древнееобщество. Л., 1934.
  2. М.В.Крюков. Системародствакитайцев. М., 1972 (часть I, гл. 1).

Դիտեք նաև՝

Search