Play Video
ԾՐԱ_ԳՐԱՅԻՆ | Դատական համակարգ

Գալիք արտահերթ ընտրությունները կարող են լինել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու, լարված և անկումային քաղաքական և հասարակական տրամադրությունները մեղմելու ճանապարհ։ Մեր փորձագետները իրականացրել են նախընտրական ծրագրերի համեմատական վերլուծություն և պատրաստել հեռուստահաղորդաշար՝ հանրությանը հնարավորություն տալով պատկերացում կազմել կուսակցությունների ծրագրերի և տեսլականների վերաբերյալ և կատարել կշռադատված ընտրություն։

Հաղորդաշարի շրջանակներում այսօր ծրագրային զրույց կունենանք փաստաբան Արա Ղազարյանի հետ և կքննարկենք դատական համակարգի վերաբերյալ քաղաքական ուժերի որոշ մոտեցումները:

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ

  1. Ինչո՞վ է պայմանավորված դատական համակարգի նկատմամբ այս համատարած անվստահությունը:
    Կա՞ն իրական հիմքեր:
  2. Որքանո՞վ են դատական իշխանության անկախության բարձրացման համար առաջարկվող քայլերն
    իրատեսական:
  3. Որքանո՞վ են ծրագրերում արտացոլված մոտեցումները արդյունավետ: Կա՞ միջազգային հաջողված
    փորձ, որին կարելի է հղում անել այս առումով:
  4. Որոշ քաղաքական ուժեր, առաջարկում են լուծարել սահմանադրական և վճռաբեկ դատարանները (որոշ
    դեպքերում նաև ԲԴԽ-ն), և ստեղծել Գերագույն կամ Բարձրագույն դատարան։ Դատական համակարգի
    անկախության տեսանկյունից սա ի՞նչ կտա:

Դիտեք նաև՝

Search