Play Video

Գալիք արտահերթ ընտրությունները կարող են լինել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու, լարված և անկումային քաղաքական և հասարակական տրամադրությունները մեղմելու ճանապարհ։ Մեր փորձագետները իրականացրել են նախընտրական ծրագրերի համեմատական վերլուծություն և պատրաստել հեռուստահաղորդաշար՝ հանրությանը հնարավորություն տալով պատկերացում կազմել կուսակցությունների ծրագրերի և տեսլականների վերաբերյալ և կատարել կշռադատված ընտրություն։

Հաղորդաշարի շրջանակում այսօր ծրագրային զրույց կունենանք առողջապահական իրավունքի մասնագետ Վիոլետա Զոփունյանի հետ և կքննարկենք առողջապահության ոլորտում քաղաքական ուժերի մոտեցումները:

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ

  1. Ինչո՞վ է պայմանավորված Կովիդի դեմ պայքարին այսքան սահմանափակ անդրադարձը
    նախընտրական ծրագրերում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ համավարակը հաղթահարված է, և այլևս
    անելիք այս առումով չկա:
  2. Հատկանշական է, որ քաղաքական ուժերից ոչ մեկը չի խոսում հանրության շրջանում Կովիդի դեմ
    պատվաստումների խթանման մասին: Ի՞նչ է սա ըստ Ձեզ նշանակում:
  3. Առողջապահության հասանելիության բարձրացման տեսանկյունից ամենատարածված մոտեցումն
    այն է, որ Հայաստանում պետք է ի վերջո ներդրվի պարտադիր առողջապահական
    ապահովագրության համակարգ: Ընդ որում, քաղաքական ուժերն այստեղ օգտագործում են տարբեր
    ձևակերպումներ, որոնք միջին ընտրողին, օրինակ՝ ինձ, հասկանալի չեն: Կարո՞ղ եք հնարավորինս
    պարզ լեզվով բացատրել ի՞նչ է պարտադիր առողջապահական ապահովագրությունը, դրա ի՞նչ
    մեխանիզմներ կան, և Հայաստանում դրանք որքանո՞վ են իրատեսական և իրագործելի:
  4. Ընդհանուր առմամբ, որքանո՞վ են առողջապահության ոլորտի ներկայիս իրական
    մարտահրավերները արտացոլված նախընտրական ծրագրերում: Կա՞ն կարևոր խնդիրներ, որոնց
    անդրադարձ չի արվում:
  5. Ի՞նչ եք կարծում, նախընտրական ծրագրերի առողջապահության ոլորտին առընչվող դրույթները,
    ընդհանուր առմամբ, բավարար կոնկրետություն ու հասցեականություն ունե՞ն:

Դիտեք նաև՝

Search