Play Video

Գալիք արտահերթ ընտրությունները կարող են լինել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու, լարված և անկումային քաղաքական և հասարակական տրամադրությունները մեղմելու ճանապարհ։ Մեր փորձագետները իրականացրել են նախընտրական ծրագրերի համեմատական վերլուծություն և պատրաստել հեռուստահաղորդաշար՝ հանրությանը հնարավորություն տալով պատկերացում կազմել կուսակցությունների ծրագրերի և տեսլականների վերաբերյալ և կատարել կշռադատված ընտրություն։

Հաղորդաշարի շրջանակում ծրագրային զրույց կունենանք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ և կքննարկենք հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ քաղաքական ուժերի մոտեցումները՝ հիմնականում կենտրոնանալով անվտանգային համատեքստի վրա:

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ

  1. Թեև այս վերլուծությունը պատրաստելիս մեզ հասանելի չեն եղել մի շարք քաղաքական ուժերի
    նախընտրական ծրագրերը, քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններից
    հայտնի է, որ Հայաստանի քաղաքական սպեկտրում կան ուժեր, որոնք հանդես են գալիս հայ-
    ռուսական հարաբերությունների կոնտեքստում շատ ավելի ծայրահեղ մոտեցումներով, մի կողմից՝
    Ռուսաստանի հետ ընդհուպ միութենական պետություն ստեղծելու տեսլականով, մյուս կողմից՝
    Ռուսաստանի քաղաքականությունը թշնամական որակելով: Մոտեցումների նման բազմազանության
    պայմաններում նախ կխնդրեմ անդրադառնաք այն հարցին, թե որո՞նք են Ռուսաստանի շահերը
    Հայաստանում և տարածաշրանում, և որքանո՞վ են դրանք համահունչ, համադրելի կամ հակասող
    մեր պետական շահերին:
  2. Ռուսաստանի և տարածաշրջանային կառույցների հետ մեր հարաբերությունները ավելի
    արդյունավետ և փոխշահավետ դարձնելու համար ի՞նչ առաջնահերթություններ պետք է ունենա
    Հայաստանը, և որքանո՞վ են դրանք փաստացի արտացոլված քաղաքական ուժերի նախընտրական
    ծրագրերում:
  3. Գրեթե բոլոր քաղաքական ուժերը այս կամ այն կերպ խոսում են արտաքին քաղաքականությունը
    դիվերսիֆիկացնելու, գործընկերների շրջանակը ընդլայնելու մասին: Միաժամանակ հանրային
    դիսկուրսում շրջանառվում է նաև այն թեզը, որ Ռուսաստանի ծիրից թեկուզ փոքր շեղումը
    Հայաստանի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Սա միֆ է, թե՞ իրականություն: Կա՞
    արդյոք ռեալ հնարավորություն՝ արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու,
    միաժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները չվտանգելով:
  4. Նախընտրական ծրագրերին ծանոթանալով` առհասարակ ի՞նչ եք կարծում, Հայաստան-Ռուսաստան
    հարաբերությունների կոնտեքստում քաղաքական ուժերի մոտ կա՞ իրատեսության բավարար
    չափաբաժին և Ռուսաստանի շահերի ընկալում:

Դիտեք նաև՝

Search