Play Video

Գալիք արտահերթ ընտրությունները կարող են լինել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու, լարված և անկումային քաղաքական և հասարակական տրամադրությունները մեղմելու ճանապարհ։ Մեր փորձագետները իրականացրել են նախընտրական ծրագրերի համեմատական վերլուծություն և պատրաստել հեռուստահաղորդաշար՝ հանրությանը հնարավորություն տալով պատկերացում կազմել կուսակցությունների ծրագրերի և տեսլականների վերաբերյալ և կատարել կշռադատված ընտրություն։

Հաղորդաշարի շրջանակում այսօր ծրագրային զրույց կունենանք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ և կքննարկենք քաղաքական ուժերի մոտեցումները կրթության և գիտության զարգացման վերաբերյալ։

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ

  1. Ինչպե՞ս է ստացվել, որ այսօր դեռ ակտուալ է խոսել այնպիսի տարրական հարցերից, ինչպիսիք են
    կրթության և աշխատաշուկայի միջև կապ ստեղծելու անհրաժեշտությունը: Եվ այս համատեքստում
    արդյո՞ք կարելի է ակնկալել, որ ներկայացված ծրագրերի հիման վրա կարճ ժամանակում կրթական
    և գիտական համակարգերը կարող են վերափոխվել այնպես, որ համապատասխանեն մեր
    պետության այսօրվա կարիքներին:
  2. Նախընտրական ծրագրերն ուսումնասիրելով` ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են դրանք հասցեավորում
    կրթության և գիտության ոլորտներում մեր հիմնական խնդիրները, և արդյո՞ք առաջարկվող
    լուծումները բավականաչափ հստակ և արդյունավետ են: Խնդրում եմ առանձին անդրադարձ
    կատարեք հանրակրթությանը, միջին և բարձրագույն մասնագիտական կրթությանը և գիտությանը:
  3. Ի՞նչ չկա ծրագրերում, բայց պետք է լիներ:
  4. Ներկայիս վիճակը հաշվի առնելով` կա՞ արդյոք Հայաստանում կրթության և գիտության թռիչքային
    զարգացում ապահովելու սցենար: Եթե` այո, ապա որո՞նք պետք է լինեն այս ուղղությամբ նորընտիր
    իշխանության առաջին ամենակարևոր քայլերը:

Դիտեք նաև՝

Search