Play Video

Անցած տարեվերջին Երևանում տեղի ունեցավ «Կրթության իրավունքի իրացումը՝ պայմանավորված Արցախի ճգնաժամային իրավիճակով» խորագիրը կրող երկու հանդիպում։ Հանդիպումների ժամանակ պետական և հասարակական ոլորտի ներկայացուցիչները քննարկում էին Արցախից բռնի տեղահանված սովորողների կրթության իրավունքի իրացման, ուսուցչամեթոդական անձնակազմի և սովորողների ընդգրկման և երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրվող սոցիալ-հոգեբանական աջակցության հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Հանդիպումների կազմակերպիչը «Կրթության իրավունքի» քաղաքացիական նախաձեռնությունն էր։

Այս հանդիպումների նպատակների մասին են խոսում Հայաստան Գրիգորյանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համակարգային նորարարությունների գծով տնօրեն Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ։

Դիտեք նաև՝

Search