Play Video

2023 թ․ Երևանի պետական համալսարանը, նպատակ ունենալով ապահովելու հանրակրթության և բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև տարածելու ԵՊՀ-ի՝ հետազոտության վրա հիմնված կրթության ավանդույթներն ու մշակույթը, հիմնեց ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը։

Դպրոցում առաջարկվող կրթական ծառայությունների և աշակերտների համար ստեղծված հնարավորությունների մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Հարցազրույցը նկարահանվել է 2024 թվականի հունվարին։

Դիտեք նաև՝

Search