Play Video

Գալիք արտահերթ ընտրությունները կարող են լինել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու, լարված և անկումային քաղաքական և հասարակական տրամադրությունները մեղմելու ճանապարհ։ Մեր փորձագետները իրականացրել են նախընտրական ծրագրերի համեմատական վերլուծություն և պատրաստել հեռուստահաղորդաշար՝ հանրությանը հնարավորություն տալով պատկերացում կազմել կուսակցությունների ծրագրերի և տեսլականների վերաբերյալ և կատարել կշռադատված ընտրություն։

«ԾՐԱ_ԳՐԱՅԻՆ» հաղորդաշարի շրջանակում այսօր քաղաքական ուժերի տնտեսական քաղաքականության շուրջ ծրագրային զրույց կունենանք տնտեսագետ Աշոտ Մարկոսյանի հետ:

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ

  1. Գիտեմ, որ մանրամասը ծանոթացել եք քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերին: Կարո՞ղ եք նախ
    կիսվել Ձեր ընդհանուր տպավորություններով: Մասնավորապես` Հայաստանի ներկայիս իրավիճակը,
    մարտահրավերներն ու հնարավորությունները բավարար կերպով հաշվի առնվա՞ծ են, որքանո՞վ են
    ծրագրերը հասցեական և իրատեսական:
  2. Բացի իմ կողմից հաղորդման սկզբում ներկայացրած ոլորտներից, կարո՞ղ եք առանձնացնել
    նախընտրական ծրագրերում տեղ գտած այլ ոլորտներ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերի
    մոտեցումները որոշակիորեն տարբերվում են և/կամ արժանի են հատուկ ուշադրության [առաջարկում
    եմ այստեղ մասնավորապես անդրադառնալ հանքարդյունաբերությանը]:
  3. Գրեթե բոլոր քաղաքական ուժերը ներդրումների ներհոսք են խոստանում: Ըստ Ձեզ, Հայաստանն այսօր
    օտարերկրյա ներդրողների համար գրավչություն ունի՞: Եվ արդյո՞ք քաղաքական ուժերի ծրագրերն այս
    առումով բավարար առարկայական ու իրագործելի են:
  4. Որքանո՞վ են նախընտրական ծրագրերում բալանսավորված պետական ծախսերն ու եկամուտները: Ավելի պարզ ձևակերպմամբ, ընտրողին հասկանալի դառնու՞մ է, թե որտեղից պետք է գոյանան տարբեր պետական ծրագրերին ուղղվող միջոցները և ո՞վ
    է վճարելու դրանց համար:

Դիտեք նաև՝

Search