Play Video

2020թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում սկսված դեպքերի հետո Հայաստանի Հանրապետություն եկած ԼՂ քաղաքացիների մեծ մասն ունեն ՀՀ անձնագրեր՝ տրված 070 կոդով, որը նշանակում է, որ անձնագիրը տրված է ԼՂՀ կողմից: Այս կարգավիճակը կարգավորվում է ՀՀ և ԼՂՀ միջև կնքված 1999թ. փետրվարի կնքված համաձայնագրով, ըստ որի ՀՀ-ն ԼՂ քաղաքացիներին տրամադրում է անձնագրեր, քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել և բնակվել կողմերից յուրաքանչյուրի տարածքում: Ըստ էության, մինչև ԼՂՀ միջազգային ճանաչումը ՀՀ-ն տրամադրում է անձնագրեր՝ արտերկիր մեկնելու հնարավորությունն ապահովելու նպատակով: ԼՂ քաղաքացիներին տրամադրված անձնագրերը չեն փաստում, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են, քանի որ այդ փաստաթղթերը դիտվում են որպես ճամփորդական անձնագրեր:

ԼՂ քաղաքացիները չեն անցնում փախստականների և ապաստանի մասին օրենքով սահմանված ընթացակարգով, նրանց չի տրվում ապաստանյալի կամ փախստականի կարգավիճակ, քանի որ նրանք չեն բավարարում օրենքը կարգավորող վավերապայմաններին: Նրանք նաև անհրաժեշտություն չունեն կացության կարգավիճակ ստանալու՝ ՀՀ-ում բնակվելու համար: ԼՂՀ-ից տեղահանված անձինք դիտվում են որպես օտարերկրացիներ, որոնք իրավունք ունեն ՀՀ-ում ազատ տեղաշարժվելու և բնակվելու:

ԼՂՀ-ից ժամանակավորապես տեղահանված անձանցից շատերը չունեին անձը հաստատող փաստաթղթեր, ինչը դժվարություն էր առաջացնում նրանց իրավունքների իրացման ուղղությամբ: Այս փաստաթղթերի վերականգնման գործընթացը ևս կառավարվում է 1990թ. որոշմամբ, և վավեր փաստաթղթեր չունեցող անձինք կարող էին դիմել տարածքային անձնագրային բաժիններ՝ երկարաձգման ընթացակարգով նոր անձնագիր ստանալու համար:


Այս ընթացքում կարևոր է նաև ինքնաբուխ կերպով ժամանած անձանց առողջապահության իրավունքը. շատերը գտնվում էին հոգեկան ծանր վիճակում, վիրավոր էին: Հոկտեմբերի 1-ին կառավարության որոշման համաձայն ԼՂՀ-ից ժամանած անձինք իրավունք ստացան անվճար բուժօգնություն, հոսպիտալացված բուժսպասարկում, բարձրագույն տեխնոլոգիաների և թանկարժեք սարքավորումների օգտագործմամբ օգնություն ստանալու: Նրանք կարող էին ընտրել նրանց հասանելի ցանկացած կլինիկա և բուժումը շարունակել այնտեղ՝ օգտվելով և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններից, և անվճար դեղերի ստացման հնարավորությունից:

Հաջորդ կարևոր խնդիրը ԼՂՀ-ից եկած երեխաների կրթության իրավունքի իրացումն էր: ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ ձեռնարկեց, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան իրենց համայնքում գտնվող մոտակա դպրոց՝ անկախ այդ դպրոցի լիցենզիայով սահմանված տեղերի քանակից: Սահմանամերձ շրջաններում նախաձեռնվեց հեռավար ուսուցում, քանի որ դպրոց հաճախելը կարող էր վտանգավոր լինել: Նախարարությունը միջոցներ է ձեռնարկում սարքավորումներով, անվճար ինտերնետ կապով ապահովելու համար: Արցախի պետական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու ՀՀ-ում, եթե մասնագիտությունը հասանելի է:

Դիտեք նաև՝

Search