Play Video
Կոմունիզմ. Արսեն Հակոբյան| #գաղափարախոսություններ

ժամանակակից Հայաստանում խոսել կոմունիստական գաղափարախության ու ուսմունքի մասին  բավական բարդ ու պարադոքսային խնդիր է,  քանի որ այն դուրս է գալիս զուտ ակադեմիական, ճանաչողական,  փիլիսոփայական ու քաղաքական խնդրի շրջանակներից՝ բախվելով հետխորհդային իրողությունների բերած հասարակական հարաբերություններին ու դրա թելադրած գաղափարախոսկան մոտեցումներին,  միանգամից հակադրության մեջ մտնելով հետխորհրդային իրականության հետ: Մի կողմից՝ խորհրդային փորձառությունը,  հիշողությունը դրա մասին, անհատական ու կոլեկտիվ նոստալգիան, մյուս կողմից էլ հետխորհրդային իրականությունը՝ կառուցված այդ հասարակագի փլուզման, դրա նկատմամբ ընդդիմության, հաղթանակի ու հակասովետականության վրա, որի հետևանքով վրա կոմունիզմի հարցը միանագամից  հայտնվում է «խորհրդայինի» ու «հակախորհդայինի» տիրույթում՝  այդպես ընկալվելով ու մատուցվելով քաղաքական հռետորաբանության մեջ, ԶԼՄում  և այլն:  Ըստ այդմ էլ  այն կա՛մ ներկայացվում է, որպես անցյալ, կա՛մ էլ որպես ձախողված երևույթ:

Չնայած, որ կոմունիզմը երբեք իրականության մեջ գոյություն չի ունեցել, սակայն նույնականացվել է ԽՍՀՄ հետ,  թերևս այն պատճառով, որ այն կառուցելու դոկտրին էր հռչակված խորհդային երկրում ու այն կառավարվում էր համապատասխան անունը կրող կուսակցության   կողմից:

Սակայնվերջինտարիներինհանրայինշահերիհամարձևավորվածշարժումները, նույնիսկ թավշյա հեղափոխության շրջանում ապակենտորն պայքարի կոնկրետ դրսևորումները՝ հանքագործ բանվորների գործադուլային շարժումն ընդդեմ խոշոր ձեռնարկատերերի, գյուղացիների պայքարը հանուն փոքր հէկերի հանրանայցմանը կամ դրանց շահույթների մի մասը համայնքին տրամադրման համար և վերջապես Հայաստանում սոցիալական բևեռացման առկա պատկերը, ուղղակիորեն ցույց են տալիս այն սոցիալ տնտեսական համատեքստը, որը հնարավորություն է տալիս հենց ներկա իրավիճակից ելնելով խոսել այն մասին, թե ի՞նչ պայմաններում են ձևավորվել ու ի՞նչ բովանդակային լիցք են կրում սոցիալական արդարության ու համերաշխության գաղափարները՝  կոմունիստական  ուսումունքի շրջանակում

Սոցիալական արդարության, հավասարության, համերաշխության գաղափարները՝ հիմնված ընդհահուր սեփականության,  բարիքներից հավասար օգտվելու վրա, գալիս են դեռևս հին ժամանակներից՝ սկսած Հին Հունաստանից, այնուհետև  բնութագրական դառնում միջանդարյան Եվրոպայի մի շարք սոցիալական շարժումներում, իրենց դրսևորումներն ունենում նաև եկեղեցական կյանքում (օրինակ ֆրանցիսկյան միաբանություն և այլն), իսկ նոր ժամանկաներում՝ ասպարեզ գալիս արդեն իսկ սոցիալիստ ուտոպիստիների ինտելկտուալ ու հասրակական շարժումներ:

Զեկույցի գրավոր տարբերակն ամբողջությամբկարող եք բեռնել այստեղ՝ Kommunism-text-նոր

Դիտեք նաև՝

Search