Play Video
Անապատացում | Աշոտ Վարդևանյան

Ըստ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի տեքստի, «անապատացում» նշանակում է հողերի դեգրադացիա տարբեր գործոնների ներքո, ներառյալ կլիմայի փոփոխությունը և մարդու գործունեությունը չոր, կիսաչոր և չոր սուբհումիդ շրջաններում: Իսկ «հողերի դեգրադացիա» նշանակում է հողերի կենսաբանական և տնտեսական արտադրողականության նվազեցում կամ կորուստ:

Հայաստանն իր աշխարհակլիմայական պայմանների և տնտեսության անցումային փուլում գտնվելու պատճառով անապատացման տեսանկյունից առանձնապես խոցելի երկիր է:

Այն բնորոշվում է հողային ռեսուրսների դեգրադացմամբ, կենսաբազմազանության ու կենսապաշարների աղքատացմամբ և որպես հետևանք բնակչության սոցիալական վիճակի վատթարացմամբ: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Անդրկովկասը հիշատակված է Կոնվենցիայի տեքստում որպես անապատացման երևույթներով վնասվող տարածք:

ՄԱԿ-ի Կոնվենցիայով ՀՀ ստանձնած հիմնական պարտավորություններն են.

  1. մշակել ռազմավարություններ ուղղված անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների մեղմացմանը (Հոդված 5),
  2. մշակել և իրականացնել  գործողությունների ազգային ծրագրեր (Հոդված 9),
  3. զեկույցներ (ազգային զեկույց/տեղեկատվություն) ներկայացնել երկրում Կոնվենցիայի իրականացման ուղղությամբ (կատարված քայլերի մասին), որի ձևաչափը և ներկայացման ժամկետը որոշում է Կոնվենցիայի Կողմերի Կոնֆերանսը (Հոդված 26),
  4. Կոնվենցիայի հիմնական բյուջե փոխանցել տարեկան անդամավճար (յուրաքանչյուր երկրի համար հաշվարկվում է առանձին):

Զեկուցման ամբողջական տեքստը կարող եք ներբեռնել այստեղ.

Դիտեք նաև՝

Search