Play Video

Բնակչության կյանքի համար բարենպաստ պայմանների ստեղծումը և մարդու առողջ կենսաբանական միջավայրով ապահովումը հնարավոր չէ պատկերացնել  առանց կանաչ տնկարկների համակարգի համալիր կազմակերպման։

Քաղաքների կանաչապատման հիգիենիկ պահանջները հաշվի են առնում կանաչ տնկարկների բազմաֆունկցիոնալ նշանակությունը։ Կանաչ տնկարկները բարենպաստ են ազդում բնակելի վայրերի միկրոկլիմայական պայմանների՝ օդի շարժման արագության, ջերմաստիճանի, խոնավության, արևային ճառագայթման, հողի և ծածկույթների ջերմաստիճանի վրա։ Կանաչ տնկարկների գոտում բարելավվում է մարդու ջերմափոխանակությունը, նվազում է մաշկի ջերմաստիճանը, կարգավորվում են երակազարկը և շնչառության հաճախականությունը։

Կարևոր հիգիենիկ խնդիր է հարավային քաղաքներում տարածքի ռացիոնալ կանաչապատման ճանապարհով արհեստական միկրոկլիմայի ստեղծումը։ Հարավի շոգ և չոր կլիման առաջացնում է մարդու օրգանիզմի գերջերմացում, որը հանգեցնում է ջերմակարգավորիչ ապարատի ֆունկցիայի գերլարմանը։ Հարավային քաղաքներում միկրոկլիմայի հետազոտությունները ցույց են տվել, որ շենքերի ճակատները խիստ տաքանում են և մայրամուտից հետո երկար ժամանակ ջերմություն են տալիս՝ տաքացնելով օդը։ Շենքերի պատերի ջերմաստիճանը ամռանը հասնում է 60-650С, հողի և ասֆալտե ծածկույթինը՝ 70-800С։

Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ կանաչապատ գոտիների հետ ֆիզիկական և տեսողական շփումը առողջության կենդանի բանալին է։ Մարդու տեսողական միջավայրը, պատուհանից բնության պարզ դիտումը կարող է օգնել սթրեսից վերականգնմանը: Շրջակա միջավայրի կանաչապատման աստիճանը զգալիորեն ազդում է երեխաների հոգեբանության վրա՝ լարվածության մակարդակը նվազեցնելու առումով։

Զեկուցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ.

Դիտեք նաև՝

Search