Play Video

Կլիմայի փոփոխությունը կամ հաճախ օգտագործվող գլոբալ տաքացում եզրույթը արդեն մոտ երեսուն տարի գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. այն ներկայումս համարվում է մարդկային հասարակության գոյատևման հիմնական մարտահրավերներից մեկը երկրագնդի վրա:

Գլոբալ տաքացման երևույթի մասին գիտնականները բարձրաձայնել էին դեռևս անցյալ դարի 60-ականներին, սակայն այն միջազգային համագործակցության իրավական հարթություն տեղափոխվեց 1992թ. Ռիո-դե Ժանեյրոյում, երբ ՄԱԿ-ի անդամ երկրները ընդունեցին շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը: Այդ հռչակագրով բնապահպանական խնդիրների կարևորության հարցը ազգային սահմաններից տեղափոխվեց միջազգային կարգավորման դաշտ: Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան ի թիվս երկու այլ գլոբալ բնապահպանական կոնվենցիաների դրվեց բանակցային քննարկման և ստորագրման սեղանին:

Զեկուցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ.

Դիտեք նաև՝

Search