Play Video
Երևանի քրջի շուկաներ՝ փոխվստահություն և փոխօգնություն | Համլետ Մելքումյան

Ցանկացած երկրում քրջի շուկաները դիտարկվում են երկու տեսանկյունից՝ որպես աղքատության մշակույթ և որպես ոչ ֆորմալ առևտուր: Զբոսաշրջիկների տեսանկյունից այս շուկաները էկզոտիկ միջավայր են, իսկ տեղացիների տեսանկյունից՝ աղքատության միջավայր:
Հայաստանում սա առավել ցայտուն է արտահայտված, քանի որ մի քանի առանցքային գործոն կա, որոնցից մեկը հետխորհրդային երկիր լինելն է: Այս գործոնի հետևանքով տնտեսական խնդիրներ ունենալը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև Վրաստանին, Ռուսաստանին և այլն:
Քրջի շուկաները չեն ենթարկվում այդ պահին երկրում գործող պետական տնտեսական քաղաքականությանը, չեն հարկվում, փորձում են գործող օրենսդրությունը շրջանցելու մեխանիզմներ գտնել:
Միաժամանակ նրանց տարածք է պետք, ինչի պատճառով և կոնֆլիկտ է սկսվում: Որքան թույլ է պետության քաղաքական և տնտեսական համակարգը, այնքան ակտիվ են քրջի շուկաները և չկարգավորվող առևտրական միջավայրերը: 1980-ականներից հետո հայտնված և մինչև 2016 թվականը Երևանում գործած քրջի շուկաներում, բացօթյա առևտրական տարածքներում վաճառվել են նկարներ, հուշանվերներ, օգտագործված կամ չօգտագործված սպասք, հագուստ և այլն:

Դիտեք նաև՝

Search