Play Video

Երևան քաղաքի կանաչ հասարակական տարածքները հետխորհրդային շրջանում ենթարկվում են փոփոխությունների՝ թերևս չունենալով հիմնավորված քաղաքաշինական և ճարտարապետական մոտեցումներ: Այդ խնդիրները թելադրված են ինչպես կառավարման, այնպես էլ տարբեր այլ գործոնների ազդեցությամբ:
Քաղաքի կենտրոնի կանաչ գոտիների ավելի քան 70%-ում, ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, տեղադրված են ժամանցային կառույցներ, հյուրանոցներ, ավտոկայանատեղիներ, առևտրի, սպասարկաման օբյեկտներ, գովազդային վահանակներ, որոնք խոչընդոտում են հետիոտնի ու տրասպորտի ազատ տեղաշարժը, այդ տարածքները դարձնում անմատչելի, մեկուսացված և միևնույն ժամանակ շարունակաբար կառուցապատվում են` կորցնելով կանաչ հասարակական տարածքի գործառնական նշանակությունը:

***
Վերջին տասնամյակներում ժամանակակից քաղաքաշինական զարգացումներում քաղաքային պլանավորման մեջ մեծ ուշադրություն է հատկացվում հասարակական տարածությանը և դրա հետ կապված տարբեր ասպեկտներին, օրինակ, մատչելիությանը, հարմարավետությանը և այլն:
Երևանի հասարակական կանաչ տարածքների հիմնախնդիրները շարունակում են հրատապ մնալ, քանի որ հիմնախնդրի նկատմամբ համալիր մոտեցումը բացակայում է: Դրանց լուծման ուղիները պետք է ներառեն ոչ միայն նորմատիվային ու օրենսդրական կարգավորումներ, այլև հիմնված լինեն խորքային վերլուծությունների, հանրային կյանքի և տարածքների փոխազդեցության գործոնի վրա, որոնք հաշվի կառնեն միջավայրի առանձնահատկությունները:


Դիտեք նաև՝

Search