Play Video

Ֆիզիկան, առաջին հայացքից լինելով բացարձակապես կյանքից կտրված, փիլիսոփայական գիտություն, կարողացավ վերափոխվել և դառնալ ժամանակակից հասարակության զարգացման հենքը` հիմք դնելով այնպիսի տեխնոլոգիաների ստեղծմանը, որոնք ամբողջությամբ փոխեցին մարդկային քաղաքակրթության պատկերը: Այս գործընթացը մի քանի փուլով տեղի ունեցավ`

  • Շումերական, բաբելոնյան, եգիպտական քաղաքակրթություններից հետո առաջին քայլերն արեցին հույն փիլիսոփաները. Արիստոտելը փաստեց` իրականությունն այն է, ինչ մենք կարող ենք տեսնել, զգալ, շոշափել, և մեզ շրջապատող օրինաչափություններին պետք է պարզ կերպով մոտենալ:
  • Գալիլեյը կասկածի տակ դրեց Արիստոտելի գաղափարները` հասկանալով, որ ֆիզիկայի հիմքում պետք է ընկած լինի փորձի գործոնը, իսկ բնության մեջ գոյություն ունեցող օրենքները կարող են շատ բարդ բնույթ ունենալ, բայց մարդն ի վիճակի է դրանք հետազոտել, հասկանալ և մեկնաբանել:
  • Հաջորդեց եվրոպական քաղաքակրթության տեխնոլոգիական հաղթարշավը. արեգակնային համակարգի բնույթի շուրջ քննարկումները հանգեցրին երկրի ձգողականության օրենքի և շարժման հարաբերականության գաղափարի բացահայտմանը:
  • Նյուտոնն ավելի հստակ ձևակերպեց բնության մեջ գործող հիմնարար օրինաչափությունները` հիմք դնելով մաթեմատիկական հենքով ֆիզիկային և դասական մեխանիկային:
  • Քայլեր արվեցին` հասկանալու, թե ինչ է լույսը, ինչպես են մարմինները ջերմափոխանակություն իրականացնում: Ֆարադեյը և Մաքսվելը ստեղծեցին էլեկտրամագնիսականության տեսությունը` դեպի քառաչափ աշխարհ պատուհան բացելով:
  • Տեղի ունեցավ արդյունաբերական հեղափոխությունը, ջերմային շարժիչներ (Սադի Կառնո) և էլեկտրական մեքենաներ (Էդիսոն, Տեսլա) ստեղծվեցին:
  • Չնայած նրան, որ թվում էր` ֆիզիկան որպես հիմնարար գիտություն իրեն սպառել է, 1900 թվականին ֆիզիկայում հեղափոխություն արձանագրվեց. Պլանկն ամբողջ աշխարհին ազդարարեց ճառագայթման քվանտի մասին:
  • Բորը Պլանկի գաղափարն օգտագործեց ջրածնի ատոմի հատկությունները նկարագրելու համար:
  • Կատարվեց բնության օրենքների, օրինաչափությունների բացահայտման երկրորդ քայլը (Գալիլեյից հետո). քվանտային տեսությունն ազդարարեց, որ բնության օրենքները մեր տեսանկյունից կարող են նույնիսկ աբսուրդային թվալ, բայց մենք պետք է հաշվի նստենք այդ օրենքների հետ և հնարավորության դեպքում կիրառենք` ի օգուտ քաղաքակրթության:

Ֆիզիկան դեռ զարգացման մեծ ճանապարհ ունի: Մեծ հադրոնային բախչի (կոլայդեր) շնորհիվ գրանցված վերջին հայտնագործությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի մի ամբողջ աշխարհ, որի մասին մենք գաղափար անգամ չունենք: Ֆիզիկայում յուրաքանչյուր պատասխան իր ետևից բերում է մի շարք ավելի բարդ հարցեր:

Դիտեք նաև՝

Search