Ի՞նչ վտանգներ է պարունակում արհեստական բանականության ոլորտը, ինչպե՞ս կարող է այն հանգեցնել սոցիալական բևեռացման, և ինչո՞ւ Ֆեյսբուքը չի ցանկանում պայքարել դրա դեմ, արդյո՞ք արհեստական բանականությունը կարող է կարծրատիպեր ունենալ ու խտրական լինել, որո՞նք են բոտերի հետ կապված ռիսկերը, և ի՞նչ ազդեցություն ունեն դրանք աշխատաշուկայի վրա, ինչո՞վ է տարբերվում չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը նախորդներից, և ի՞նչ է պատասխանատու արհեստական բանականությունը: Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Վահան Մարտիրոսյանը և Հենրիկ Սերգոյանը:
«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։