Play Video

Տեղեկատվական դարաշրջանի մարդն ավելի շատ խոսող է, քան լսող․ այլ կերպ՝ խոսող և հաղորդակցվող մարդն է այսօր ապրող մարդը։ Հայերը շատ ճկուն հաղորդակցման կարողություններ ունեն։ Մեր շրջանում ընդունված է համարել, որ խոսքով կարող ես բան փոխել։ Սակայն երբ բոլորն են այդ կերպ ապրում, այն այլևս առանձնահատկություն չի համարվում։ Մեր երկրում ավելի շատ պայմանավորվում են, քան հետևում այդ պայմանավորվածությանը։ Շենք կառուցելու մասին խոսում են, բայց կառուցողների պակաս կա։ Ցեղասպանության խնդիրն աշխարհի հետ կոմունիկացնելը չբերեց այդ խնդրի լուծմանը, այլ միայն մասամբ ճանաչմանը։

Գայթակղություն և պատրանք կա, որ հաղորդակցվող մարդն արդյունավետ է. առաջնորդությունը հիմա կոմունիկատիվ է, ոչ թե ֆունկցիոնալ, սակայն դրանից ավելի էֆֆեկտիվ չի դառնում․ որքան էլ խոսես որևէ բանի դեմ պայքարելու մասին, դրանով արդյունքի չես հասնի։

Բնական աշխարհը փոխարինվեց սոցիալական աշխարհով։
Բնական աշխարհում մարդիկ առաջնորդվել են հետևյալ գաղափարախոսությամբ․ պայքարել, բնությանը հաղթել, ենթարկեցնել։ Այդպես մարդը հասել է սոցիալական աշխարհին։ Սոցիալական աշխարհում բնական կարողությունների զարգացումը այլևս կարևոր չէ, օրինակ` կարիք չկա մագլցել սովորելու, քանի որ դրա համար կա վերելակ։ Սոցիալական աշխարհում առաջ եկավ համակեցության կարողության զարգացման պահանջը։ Միլիարդավոր բնակչությամբ պետություններում համակեցության օրենքներն ավելի արդյունավետ են, մինչդեռ փոքրաթիվ բնակչությամբ երկրներում միասին ապրելու մշակույթը ցածր է, մարդիկ միմյանցից ավելի դժգոհ են։

Սոցիալական միջավայրը փոխարինվեց տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհով։
ՏՏ զարգացումը սոցիալական աշխարհում պարզեցրեց մարդու համար խնդիրների լուծումը։ Հայտնի սոցիոլոգ Մարշալ Մաքլյուենի տեսանկյունը հետևյալն է․ ՏՏ-ն զարգացնում էր մարդու բնական ունակությունները, սակայն եկավ մի փուլ, երբ սկսեց նաև փոխարինել մարդուն։ Երբ մարդը փոխարինելի է, նա պետք չէ: Նախկինում ընտանիքը տնտեսական միավոր էր, այսօր տնտեսությունը մարդու կարիքը չունի։ Սոցիալական միջավայրում սարքավորումն է եղել մարդուն կից գործիք և միջոց, իսկ այսօր մարդն է դառնում սարքի միջոցը։ Սարքն ավելի պահանջված է, քան մարդը։

Դիտեք նաև՝

Search