Play Video

Ի՞նչ է թվային փոխակերպումը, և ի՞նչ է նշանակում ատոմներից բիթերին անցումը, ի՞նչ փոփոխություններ բերեց 1970-ականների մեծ հայտնագործությունը՝ համացանցը, ինչո՞վ են տարբերվում թվանշայնացումը (digitization), թվայնացումը (digitalization) և ավտոմատացումը, արդյո՞ք թվային բոլոր տվյալները որակյալ են և ենթակա օգտագործման, ի՞նչ օգուտ կարող են կառավարությունները և հասարակ մարդիկ քաղել թվայնացումից, և ինչպե՞ս կարող ենք մարդկանց պատրաստել այս փոփոխություններին։ Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Տիգրան Ճորոխյանը և Էլեն Սահրադյանը։

«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։

Դիտեք նաև՝

Search