Play Video

Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի թվային փոխակերպումը տեղի ունենա, ի՞նչ չորս հիմնասյուների շուրջ է այն կառուցվում, ի՞նչ դեր ունեն ստանդարտիզացված տվյալները, արդյո՞ք փոխակերպման ժամանակ պետք է ստեղծվեն բոլոր բիզնես գործընթացների թվային համարժեքները, ինչո՞ւ է կարևոր մարդկանց հետ աշխատելու ճիշտ մշակույթի ներդրումը, ի՞նչ դեր ունեն ամպային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, և ինչպե՞ս կարող է այս ամենը կիրառվել հանրային կառավարման ոլորտում։ Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Վահան Մարտիրոսյանը և Էլեն Սահրադյանը։

«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։

Դիտեք նաև՝

Search