Play Video
Կաղապարից` գաղափար #16. Համատեղելով քաղաքականությունները, տվյալները և մարդկանց․ մաս 2

Ինչպե՞ս կարող ենք օգտագործել տեխնոլոգիական նորարար գործիքները, ի՞նչ է Chat GPT-ն և ինչո՞վ է տարբերվում արհեստական բանականության այլ տեսակներից, ինչպե՞ս այն կարող են օգտագործել մարդիկ, բիզնեսներն ու հանրային կառավարման մարմինները, ինչպե՞ս այն կարող է կիրառվել քաղաքացիների հետ նամակագրության գործընթացում, արդյո՞ք GPT-ն կարող է տվյալներ գեներացնել, և վերջիվերջո այս գործիքը սպառնալիք է, թե՞ հնարավորություն։ Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Տիգրան Ճորոխյանը, Ռուզաննա Բալդրյանը, Էլեն Սահրադյանը, Արփինե Մաժինյանը և Վահան Մարտիրոսյանը։

«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։

Դիտեք նաև՝

Search