Ի՞նչ է տվյալագիտությունը և ինչպե՞ս է կիրառվում մեր առօրյա կյանքում, օրինակ` տաքսի պատվիրելու ժամանակ, ինչպե՞ս Ջոն Սնոուն կարողացավ Անգլիան փրկել խոլերայի երրորդ համավարակից, և արդյո՞ք այդ փորձը կիրառելի էր Քովիդի ընթացքում, ի՞նչ կապ կա տվյալագիտության և արհեստական բանականության, արհեստական նեյրոնային ցանցերի միջև, ի՞նչ է բնական լեզվի մշակումը և ինչպե՞ս կարող է օգնել բացահայտել, օրինակ, թե ինչ կարծիք ունեն զբոսաշրջիկները Հայաստանի մասին: Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Վահան Մարտիրոսյանը և Հենրիկ Սերգոյանը:
«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։