Թատերական խաչմերուկ #5․ «Համլետ»
«Թատերական խաչմերուկ» հաղորդաշարի հինգերորդ թողարկումը նվիրված է «Համլետ» ներկայացմանը։ Զրուցում են Տաթև Ժաքյանը և Երևանի Կամերային թատրոնի արտիստներ Սենիկ Բարսեղյանը, Լուիզա Ներսիսյանը, Դավիթ Աբրահամյանը և Ավետ Զոհրաբյանը: «Համլետ»՝ շեքսպիրյան պոեզիա՝ համեմված երնջակյանական դրամատուրգիայով: Պիեսը, որը գրվել է շուրջ 400 տարի առաջ, միևնույն է պահպանել է իր սուր արդիականությունը: Այստեղ արծարծվում են խնդիրներ, որոնք արդիական են […]
Սերունդ ԵՎՕՖ #10. Բնության «Կանչը». Էդգար Վարդանյան
Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան քննարկում են, թե ինչպես ստեղծվեց «Կանչ թրավելը» և փոխեց դպրոցական էքսկուրսիաների բովանդակությունը։ Համահիմնադիր Էդգար Վարդանյանը պատմում է իր և ընկերոջ նախագծի մասին. սկզբում արշավներ, իսկ հիմա` արդեն տարատեսակ էքսկուրսիաների, ճամբարների և էքսկուրսավարների դպրոց։ Այս եթերաշրջանում հյուրընկալվում են որևէ ոլորտում ինքնուրույն հաջողության հասած կամ այդ ոլորտում փոփոխություն բերած երիտասարդներ։
Բուն զրույց. Կրթություն | Հայաստան Գրիգորյան | Արման Բարսեղյան
Այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում` նաև Հայաստանում, տեղի են ունենում աշխարհակարգի և տնտեսակարգի վերդասավորումներ, և որպես արդյունք` գնալով փոքրանում է ապագայի մասին կանխատեսելի պատկերացումներ ունենալու հնարավորությունը: Տնտեսության, քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները շարունակաբար նոր պահանջներ են առաջադրում նաև կրթության համար: Տնտեսության և կրթության փոխկապակցվածության և աշխատաշուկայում պահանջված կրթության մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և «Կողբ» […]
Եվ լողում է նավը | Դիանա Կարդումյան
«Եվ լողում է նավը» հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր Դիանա Կարդումյանը` «Դիալոգներ», «Տոմբե» և «Աշնան արև» ֆիլմերի հեղինակը: Հաղորդաշարի նոր եթերաշրջանի ուշադրության կենտրոնում հետխորհրդային հայկական կինոն է. յուրաքանչյուր թողարկում այդ շրջանի ամենակարևոր կինոգործիչներից որևէ մեկի դիմանկարն է։ Հաղորդաշարի հեղինակ, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հարցազրույցների միջոցով ներկայացնում է նրանց ստեղծագործական ուղին, մտորումները հայկական կինոյի մեկդարյա պատմության շուրջ, ներկայի […]
Եկանք, մնացինք. Հայկ և Նատալյա//Приехали, остались. Айк и Наталья
«Եկանք, մնացինք 2» վավերագրական ֆիլմաշարի չորրորդ ֆիլմը նվիրված է ճարտարապետ Հայկ Զալիբեկյանին և իր կնոջը՝ Նատալյա Զալիբեկյանին: Ֆիլմաշարը շարունակում է պատմել Հայաստան տեղափոխված և այստեղ հաստատված մարդկանց մասին: Ֆիլմերի հիմքում այս մարդկանց սիրո պատմություններն են, որոնք ծավալվում են ճգնաժամերի և պատերազմների ֆոնին. անձնական ճակատագրեր, որոնք դարձել են մեծ պատմության մասնիկներ: Հեղինակներ` Դմիտրի Բոլիժևսկի և Յան […]
Թեմա/ռեմա #9. «Քննադատական մտածողություն․ տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ»
1924-ին Պրահայի լեզվաբանական դպրոցն առաջարկեց նախադասությունը բաժանել ոչ թե ֆորմալ «հոդերի»՝ ենթակա, ստորոգյալ և այլն, այլ՝ «ակտուալ» հոդերի․ թեմա և ռեմա։ Թեման այն է, ինչի մասին խոսվում է, ռեման՝ այն, ինչը նոր է հաղորդվում։ Օրինակ, «Ես գնում եմ դպրոց»․ «Ես գնում եմ» թեման է, «դպրոցը»՝ նորությունը, որ հաղորդվում է։ «Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է […]
Բուն զրույց. Սոցիալական տնտեսություն | Գևորգ Պողոսյան | Աշոտ Դավթյան
???? Ինչպե՞ս է ձևավորվել «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ն։???? Ի՞նչ նպատակներով և ի՞նչ սկզբունքով են կառուցվում արահետները։???? Արահետներն ինչպե՞ս կարող են նպաստել տնտեսության զարգացմանը։???? Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ AR (լրացված իրականություն) տեխնոլոգիաները։???? Հայաստանում որքանո՞վ է տարածված արշավագնացությունը։ «Բուն զրույց․ Սոցիալական տնտեսություն» հաղորդաշարում զրուցում են Impact Hub Երևանի տնօրեն Գևորգ Պողոսյանը և «Արահետներ փոփոխության համար» […]
Ժողանվտանգություն #10 Արթուր Պապյան | Տիգրան Գրիգորյան
???? Ինչո՞վ են տարբերվում ապատեղեկատվությունը, սխալ տեղեկատվությունը և կեղծ տեղեկատվությունը։???? Ինչպե՞ս կարելի է կարգավորել ապատեղեկատվության տարածումը սոցիալական մեդիաների դարաշրջանում։???? Ի՞նչ վերափոխումների են ենթարկվել Ֆեյսբուքը, Թվիթերը, Գուգլը և այլ նման ընկերությունները։???? Ի՞նչ ազդեցություն են ունեցել սոցիալական ցանցերը քաղաքական գործընթացների վրա։???? Արդյո՞ք այս ամենը նպաստում է Հայաստանում հասարակության բևեռացմանը։???? Հայաստանն ի՞նչ է անում ճգնաժամային իրավիճակներում ապատեղեկատվությանը դիմակայելու […]
Զրույցներ ջազի շուրջ #23. Ռիմա Տիգրանյան | Անուշ Բադալյան
Ջազի քննադատ Ռեքս Հարիսը դիքսիլենդ ջազային ոճն այսպես է բնորոշել.«Ջազ քվազինյուօռլեանական ոճում, որը կատարվում է սպիտակամորթ երաժիշտների կողմից»: «Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ Ռիմա Տիգրանյանը և երգչուհի Անուշ Բադալյանը բացահայտում են դիքսիի ջազային աշխարհը և քննարկում՝ ???? Դիքսիլենդի ձևավորման դրդապատճառներն ու եզրույթի պատմական ակնարկը,???? Original Dixieland Jass Band-ն ու պատմության մեջ առաջին ջազային […]
10․ Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտի վերջում | Վարագ Գեթսեմանեան
???? Ի՞նչ ազդեցություն է ունենում Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխությունը պատերազմի հետագա ընթացքի վրա։???? Ինչպե՞ս են ընթանում Բրեստ-Լիտովսկու բանակցությունները և ի՞նչ արդյունքների են հանգեցնում։???? Ինչպե՞ս էին օսմանյան իշխանությունները փորձում օգտվել այս իրավիճակից։???? Ինչո՞ւ էր Թուրքիան ձգտում Անդրկովկասի անկախացմանը։ Ներկայացնում է պատմաբան Վարագ Գեթսեմանեանը։ «Թուրքագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Թուրքիայի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Թուրքիայի […]
Բուն զրույց․ Քաղաքականություններ | Աննա Մինասյան | Հասմիկ Տիգրանյան
???? Ի՞նչ խնդիրների լուծմանն է ուղղված 2023-2026 թթ․ Հակակոռուպցիոն ռազմավարությունը։???? Ի՞նչ կառույցներ են գործում հակակոռուպցիոն համակարգում։???? Այս մարմիններում որո՞նք են ամենաառաջնային խնդիրները։???? Արդյո՞ք ռազմավարությունը ներառում է հանրային իրազեկումն ու հակակոռուպցիոն կրթությունը։???? Հանրությունը կարո՞ղ է ակնկալել խոշոր կոռուպցիոն գործերի արագ հանգուցալուծումներ։ «Բուն զրույց․ Քաղաքականություններ» հաղորդաշարում զրուցում են Աննա Մինասյանը և հակակոռուպցիոն փորձագետ Հասմիկ Տիգրանյանը։
11․ Նոր թշնամիներ փնտրելիս․ պատանդ դիվանագետներ․ Իրանագիտություն | Աննա Գևորգյան
???? Ո՞ր իրադարձությունը կանխորոշեց Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետագա ընթացքը։???? Հեղափոխությունից հետո արտաքին քաղաքականության շուրջ ինչիպիսի՞ քննարկումներ կային Իրանում։???? Ինչպե՞ս կարող էր ԱՄՆ-ն կանխել հետագա զարգացումները։???? Ինչպե՞ս տեղի ունեցավ դիվանագետների պատանդառումը, և ի՞նչ հետևանքների հանգեցրեց։ Ներկայացնում է իրանագետ Աննա Գևորգյանը՝ զերծ մնալով միստիֆիկացումներից և մոլորեցումներից, որոնք բնորոշ են օրիենտալիստական և արևմտակենտրոն պրիզմային, որտեղ Իրանը դիտարկվում է որպես, […]