POST ReACT Քասունիի հետ. «Պատերազմ» | Գայանե Մարտիրոսյան

Հայկական անիմացիայի ռահվիրաներից մեկի՝ Գայանե Մարտիրոսյանի և իր «Պատերազմ» ֆիլմի մասին զրուցում են «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին և սցենարիստ, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը։ Վրեժ Քասունիի հեղինակային POST ReACT հաղորդաշարը նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին: Հաղորդաշարի հյուրերն են հայ անիմատորներ, ռեժիսորներ և արվեստաբաններ, որոնք քննարկում են հայկական անիմացիայի կայացումն ու ներկան՝ համաշխարհային համատեքստում:

Դիլեմա 38. ՀՀ ֆինանսները և տնտեսությունը

???? Ինչպիսի՞ն է տնտեսության և ֆինանսների վիճակը Հայաստանում:???? Այս ոլորտներն ինչպե՞ս են առնչվում ՀՀ անվտանգությանը:???? Ի՞նչ խնդիրներ կարող է լուծել հանրակրթության բարելավումը:???? Ինչպիսի՞ն է ՀՀ տնտեսության կառուցվածքը, և ի՞նչ ուղղությամբ պետք է այն զարգացնել:???? Ինչպե՞ս են կառավարվում երկիր մտնող ֆինանսական միջոցները: Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են Հայաստանի ամերիկյան […]

Մեր թաղը #4 Կենտրոն | Գուրգեն Խանջյան

Գաղթականների ընտանիքների և երևանյան հիփիների, «սեմուշկի հայաթի», գրողի ստեղծագործություններում անմահացած շենքերի և 1970-ականների կենտրոնում կյանքի մասին պատմում է արձակագիր Գուրգեն Խանջյանը։ «Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Երևանի տարբեր թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի […]

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն. Աննա Գևորգյան | Աշոտ Ալեքսանյան

???? Արդյո՞ք Հայաստանի քաղհասարակությունը հետխորհրդային է:???? Արդյո՞ք ՀՀ քաղհասարակությունը թուլացել է 2018 թվականից հետո:???? Խորհրդային մասնագիտական-հասարակական կառույցները շարունակեցի՞ն գործել 1990-ականներին:???? Արդյո՞ք կարողանում ենք տարբերել քաղաքականը, կուսակցականն ու քաղաքացիականը:???? Ի՞նչ դեր է ունեցել Ադրբեջանում քաղհասարակության ճնշված լինելը: «Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Աշոտ Ալեքսանյանը:

Artասովոր #39. Ինստալյացիա

????Ի՞նչ է ինստալյացիան և ինչո՞վ է տարբերվում արվեստի այլ գործերից։????Ո՞ր արվեստագետներն են արել առաջին ինստալյացիաները։????Ինչպե՞ս կարելի է նավթն ու այլ նման նյութերն օգտագործել արվեստում։????Ինչպիսի՞ ինստալյացիաներ են արվել Հայաստանում։ Այս և շատ այլ հետաքրքիր հարցեր հեղինակային Artասովոր փոդքասթի այս թողարկման մեջ քննարկում են արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցը և թանգարանային կրթության մասնագետ Լիզա Շիրինյանը։

Թատերական խաչմերուկ #6․ «Գեղեցկուհի Մագելոնե»

«Թատերական խաչմերուկ» հաղորդաշարի վեցերորդ թողարկումը նվիրված է «Գեղեցկուհի Մագելոնե» ներկայացմանը։ Զրուցում են Տաթև Ժաքյանը և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը, երաժշտական ղեկավար Թամարա Մովսիսյանը և ներկայացման ռեժիսոր Լիգիա Վարդանյանը: «Գեղեցկուհի Մագելոնե»-ի հիմքում ֆրանսիական միջնադարյան հեքիաթն է՝ սիրավեպ, որը 15-րդ դարում ֆրանսերենից գերմաներեն է թարգմանվել, հետո` վերամշակվել Լյուդվիգ […]

Սերունդ ԵՎՕՖ #12. High heels պարաձևը Հայաստանում. Մարի Հունանյան

Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան զրուցում են high heels (բարձրակրունկներ) կոչվող պարաձևի մասին և բարձրաձայնում դրա շուրջ կարծատիպերը Մարի Հունանյանի հետ` Հայաստանում առաջին պարուսույցը, որը հիմնել է high heels-ի ուսուցման դպրոց։ Մարին ներկայացնում է այդ ոլորտի առանձնահատկությունները և իր անցած ճանապարհը Ռուսաստանից Երևան տեղափոխվելուց հետո։ Այս եթերաշրջանում հյուրընկալվում են որևէ ոլորտում ինքնուրույն հաջողության […]

Բուն զրույց. Կրթություն | Հայաստան Գրիգորյան | Հայկուհի Հովհաննիսյան

Ուսումնական հաստատության աշխատանքի արդյունավետությունն էապես կախված է ամենօրյա լավ ղեկավարումից։ Դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարման, այս ոլորտում կատարված վերջին փոփոխությունների, ինչպես նաև գյուղական դպրոցի կրթական կարիքների մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և Կառնուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանը։ «Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում […]

Օգյուստ Կոնտ. սոցիոլոգիայի ծնունդը, պատերազմն ու դրական ոգին | Դավիթ Իսաջանյան

ֆրանսիացի մտածող՝ ժամանակակից սոցիոլոգիայի հիմնադիրը համարվող Օգյուստ Կոնտն ինքնօրինակ ձևակերպում է տալիս պատերազմի և խաղաղության հարցին՝ առաջ քաշելով պատերազմի և տնտեսության անհամատեղելի լինելու թեզը՝ այդ երկուսի տարամերժության կանխադրույթը: Կոնտի փիլիսոփայությունը պետք է դիտարկել նրա ապրած ժամանակաշրջանի լայն անկվածում, այն է թե՝ լայն համատեքստում, երբ Ֆրանսիական հեղափոխության ռոբեսպիեռյան հետշփոթը և այդ հետշփոթի բերած քստմնելի տեռորի մահազարհուրը […]

Ֆոտոալբոմ #4․ Էլիզաբեթ Թաջիրյան

«Ֆոտոալբոմ» հաղորդման հաջորդ հյուրը հայկական սփյուռքի և գաղթօջախների լավագույն մասագետներից մեկն է` պատմաբան Էլիզաբեթ Թաջիրյանը, ում հետ բացահայտում ենք իր ընտանիքի պատմությունը և թե ինչպես են ապրել աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչները: Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում։ Հաճախ տրվող այս հարցերի պատասխանները տարբեր կարող են լինել։ Էլ ավելի հաճախ այդ հարցերի պատասխանները բխում են ընտանիքի […]

Թեմա/ռեմա #11. Բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» մրցույթ

1924-ին Պրահայի լեզվաբանական դպրոցն առաջարկեց նախադասությունը բաժանել ոչ թե ֆորմալ «հոդերի»՝ ենթակա, ստորոգյալ և այլն, այլ՝ «ակտուալ» հոդերի․ թեմա և ռեմա։ Թեման այն է, ինչի մասին խոսվում է, ռեման՝ այն, ինչը նոր է հաղորդվում։ Օրինակ, «Ես գնում եմ դպրոց»․ «Ես գնում եմ» թեման է, «դպրոցը»՝ նորությունը, որ հաղորդվում է։ «Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է […]

Բուն զրույց. Սոցիալական տնտեսություն | Գևորգ Պողոսյան | Ալլա Պավլովա

???? Z.G.EST նորաձևության բրենդի անվան ակունքները:???? Նորաձևության ոլորտում աշխատանքի համար պարտադի՞ր է համապատասխան փորձը:???? Ի՞նչ է կայուն նորաձևությունը:???? Ինչո՞ւ է տեղական արտադրանքն ավելի թանկ:???? Ո՞րն է Z.G.EST-ի գաղափարախոսությունը: «Բուն զրույց․ Սոցիալական տնտեսություն» հաղորդաշարում զրուցում են Impact Hub Երևանի տնօրեն Գևորգ Պողոսյանը և Z.G.EST նորաձևության բրենդի հիմնադիր Ալլա Պավլովան:

Search