Play Video

Այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում` նաև Հայաստանում, տեղի են ունենում աշխարհակարգի և տնտեսակարգի վերդասավորումներ, և որպես արդյունք` գնալով փոքրանում է ապագայի մասին կանխատեսելի պատկերացումներ ունենալու հնարավորությունը: Տնտեսության, քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները շարունակաբար նոր պահանջներ են առաջադրում նաև կրթության համար:

Տնտեսության և կրթության փոխկապակցվածության և աշխատաշուկայում պահանջված կրթության մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և «Կողբ» կրթամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը:

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

Դիտեք նաև՝

Search