9․ Արխիվ․ Առաջին Հանրապետություն | Սոցիալ-քաղաքական իրավիճակը

🔹Ինչո՞ւ Բաթումի պայմանագիրը միանշանակ չընդունվեց հայ հասարակության մեջ։🔹Ինչո՞ւ էր նորանկախ Հայաստանը երկար ժամանակ անվանվում «Արարատյան Հանրապետություն»։🔹Սոցիալական ի՞նչ վիճակում էին հայերն այդ ժամանակ։🔹Տարածքային ի՞նչ պահանջներ ուներ Վրաստանը Հայաստանից։🔹Ի՞նչ հույսեր ունեին հայերը Գերմանիայից և ինչո՞ւ։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը հիմնադրվում էր տարածաշրջանային ու միջազգային չափազանց բարդ պայմաններում, ուստի Առաջին Հանրապետության պատմությունը լի է հակասություններով, կողմնորոշման փնտրտուքով, ներքաղաքական պայքարով […]

Գրա-գիծ #3. Դիագոնալ

🔹Ուղղության խոտորումը մոդեռնիստական ճարտարապետության մեջ։🔹Ուղղանկյուն համակարգը՝ որպես ճարտարապետության հիմնական սկզբունք։🔹Ճապոնիայի ռմբակոծության ազդեցությունը Թադաո Անդոյի ճարտարապետական գործունեության վրա։🔹Ապակենտրոնացումը ճարտարապետության մեջ․ անկյունների դերի նշանավորումը։ «Գրա-գիծ» հաղորդաշարում Միսակ Խոստիկյանն անդրադառնում է ճարտարապետության պատմութան և ճարտարապետական ձևաստեղծման տարբեր առանցքային հարցերի՝ ներկայացնելով զանազան տեսողական օրինակներ` անտիկ շրջանից մինչև մեր օրեր։ Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ

Քաղաքի հիշողություն․ Գետառ | Սոնա Քալանթարյան

🔹Ի՞նչ տարբերություններ կան գետի շուրջ ապրող մարդկանց և քաղաքի այլ բնակիչների կյանքում և կենցաղում։🔹Գետը՝ որպես սոցիալական տարածություն։🔹Գետի «կերպարը» բնակիչների աչքերում։ «Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում մշակութային հետազոտող Սոնա Քալանթարյանը պատմում է Գետառ գետի շուրջ ընդլայնվող տարածության և այդ տարածքում ծավալվող առօրյա պրակտիկաների մասին։

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Հիմնական դրույթները

🔹Ինչի՞ մասին է Ստամբուլյան կոնվենցիան և ի՞նչ նպատակներ ունի։🔹Որո՞նք են կոնվենցիայի հիմնական բաղադրիչները։🔹Ո՞րն է կոնվենցիայի ստորագրման և վավերացման տարբերությունը։🔹Աշխարհի ո՞ր երկրներն են վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան։🔹Կոնվենցիայի ո՞ր դրույթներն են տարակարծությունների տեղիք տալիս մեր հասարակության որոշ շրջանակներում։ Զրուցում են Աննա Մինասյանը և Արդարադատության նախարարության խորհրդական Հեղինե Ենգոյանը։ «Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց […]

Ադամ Սմիթ․ մերկանտիլիզմի վախճանը՝ խաղաղության գրավական | Դավիթ Իսաջանյան

Շոտլանդացի ականավոր մտածող, սկովտական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, քաղաքատնտեսության ու դասական տնտեսագիտության հոգեհայրը համարվող տեսաբան Ադամ Սմիթը ծնվել է 18-րդ դարասկզբի Շոտլանդիայում՝ 1723 թվականին, ու ապրել է մինչև դարավերջ՝ մահանալով 1790 թվականին։ Սմիթի առաջին երկը նրա կոթողային «Բարոյական հույզերի տեսություն» աշխատությունն է, որ լույս է տեսել 1759 թվականին, բայց, իհարկե, իր մեծ հռչակին նա պարտական է […]

#1 Գիտբիթ | Գիտական ներուժ

🔹Ինչո՞ւ պետք է գիտության զարգացումը առաջնահերթություն լինի Հայաստանում։🔹Արդյո՞ք միայն մրցունակ գիտնականներ ունենալը բավարար է մեր մարտահրավերներին դիմակայելու համար։🔹Ի՞նչ դեր ունի «Գիտության շաբաթ» միջոցառումը աշխարհում և Հայաստանում։🔹Ինչպե՞ս գիտությունը հրապուրիչ դարձնել երիտասարդների համար։ «Գիտբիթ» հաղորդաշարի առաջին թողարկմանը զրուցում են Անահիտ Հակոբյանն ու «Գիտուժ» նախաձեռնության ծրագրերի համակարգող Լիլիթ Մարգարյանը։ Հայաստանում գիտության կարևորության ու զարգացման թեման վերջին տարիներին լայնորեն […]

Հայերենը Հրաչի հետ #3. Հրաչ Մարտիրոսյան | Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզվաընտանիքում

🔹 Մոտ քանի՞ տարվա պատմություն ունի հայերենը։🔹 Գիտական և հակագիտական տեսություններ հայերենի վերաբերյալ․ ինչպե՞ս կողմնորոշվել։🔹 Քերականական համակարգը և պատմահամեմատական մեթոդի կիրառումը լեզուների դասակարգման գործընթացում։🔹 Լեզուների առնչակցության տեսակները․ ցեղակցական, հարևանական և տիպաբանական համատեքստեր։ Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս […]

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

🔹Ինչպե՞ս է յոգան տարածվել Հայաստանում։🔹Ո՞րն է յոգայի կապը առողջության հետ։🔹Կա՞ն արդյոք թիրախային առանձնացված խմբեր յոգայում։🔹Ի՞նչ ռիսկեր է պարունակում տնային պայմաններում յոգայով զբաղվելը։ «Բուն զրույց․ Առողջ ապրելակերպ» հաղորդաշարում զրուցում են Վիոլետա Զոփունյանը և յոգայի ուսուցիչ Շուշան Հովհաննիսյանը։

#3 ԴիզԲիզ | Բիզնես իրավունք

🔹Ազատ կարծի՞ք, թե՞ ապատեղեկատվություն․ ո՞րն է սահմանը։🔹Ինչքանո՞վ է հայկական բիզնեսը կարևորում ապատեղեկատվության կառավարման մեխանիզմները։🔹Տվյալների ստուգման կարևորությունը մեր կյանքում։🔹Պետության դերը վերլուծական մտածողության ձևավորման հարցում։🔹Ի՞նչ դեր ունի պայմանագրերի կնքումը պատասխանատու հանրույթ ձևավորելու գործընթացում։ Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և բիզնես իրավունքի գծով մասնագիտացած իրավաբան Դիանա Մովսիսյանը։ «ԴիզԲիզը» փոդքասթ է բիզնես միջավայրում ապատեղեկատվության տարածման հետևանքների և դրանց […]

2․ Քաղաքացի-պետություն | Իրավապահների հետ համագործակցությունը Հայաստանում

🔹Ինչո՞ւ է Հայաստանում իրավապահների հետ համագործակցելը համարվում արատավոր արարք։🔹Ո՞վ է այսօրվա սերնդի համար հեղինակություն, և ո՞վ՝ «հարիֆ»։🔹Արդյո՞ք պետությունը քայլեր է ձեռնարկում մշակութային փոփոխությունների հասնելու համար։🔹Կա՞ արդյոք իրական ժողովրդավարություն Հայաստանում։ «Պետություն-քաղաքացի» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և պատմագետ, հասարակագետ Վահրամ Թոքմաջյանը։ Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ […]

Մեր թաղը #13 Շենգավիթ | Համբարձում Համբարձումյան

1990-ականների Շենգավիթի, բնակիչների հիմնական զբաղմունքների ու ֆուտբոլի դաշտի, մետրոյի կարևորության և հարազատ թաղամասի այլ առավելությունների մասին պատմում է արձակագիր Համբարձում Համբարձումյանը։ «Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Երևանի տարբեր թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի […]

Սփիւռք․ Քննական անդրադարձներ | Կոստան Զարեան

Կոստան Զարեանի գրական վաստակն ու մտաւորական գործունէութիւնը մշակութային եւ աշխարհագրական առումներով համաշխարհային ընդարձակութիւն կը դրսեւորեն։ Նարինե Պետրոսյանի, Վարդան Մատթէոսեանի եւ Կարէն Ջալլաթեանի այս զրոյցը Զարեանի գործը կը դիտարկէ իր եւ մեր ժամանակներու համածիրներուն մէջ՝ անդրադառնալով գրողի Սփիւռքեան փորձառութեանը՝ քովն ի վեր անոր զօրաւոր միտումը դէպի Հայաստան։ «Սփիւռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նուիրուած է արեւմտահայ գրական մշակոյթին։ […]

Search