Դիլեմա 46. Հայաստանը և ռազմաքաղաքական կառույցները

🔹 Ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն:🔹 Փոքր պետության համար ի՞նչ նշանակություն ունի ռազմաքաղաքական դաշինքին մասնակցությունը:🔹 Ի՞նչ էր ՀԱՊԿ-ը Հայաստանի համար նախկինում, և ի՞նչ է հիմա:🔹 Արդյո՞ք Հայաստանն է որոշում` երկաթե վարագույրի որ կողմում լինել:🔹 Հնարավո՞ր է լինել ՀԱՊԿ անդամ և միևնույն ժամանակ ժողովրդավարական, իրավական պետություն:🔹 Ի վերջո Հայաստանը պե՞տք է դուրս գա ՀԱՊԿ-ից: […]

Եվ լողում է նավը | Գոռ Գրիգորյան

«Եվ լողում է նավը» հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր Գոռ Գրիգորյանը` «Երկու հոգի նույն քաղաքում» և «Համբույր» ֆիլմերի հեղինակը: Հաղորդաշարի նոր եթերաշրջանի ուշադրության կենտրոնում կինոյում իրենց առաջին քայլերն անող ռեժիսորներն են, նրանց ավարտական աշխատանքներն ու դեբյուտային ֆիլմերը։ Հաղորդաշարի հեղինակ, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հարցազրույցների միջոցով ներկայացնում է նրանց ստեղծագործությունները, մեծ կինո տանող ճանապարհի երազանքներն ու գալիքի վերաբերյալ […]

Կոֆե՞ Կենտրո՞ն #2. Ջորջ Աբրահամյան | Նազելի Օհանյան

Իրանում տարբեր ժամանակների և տարբեր տեսակների մշակույթի պահպանման, հայերի նկատմամբ վերաբերմունքի և պարսիկ բանաստեղծ Հաֆեզի գրքի հայերեն թարգմանության մասին զրուցում են Նազելի Օհանյանը և լրագրող, թարգմանիչ Ջորջ Աբրահամյանը: Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է սուրճի սեղանի շուրջ: Սրճախմությունն իրականում հանդիպելու, շփվելու, հաղորդակցվելու առիթ է: «Կոֆե՞ Կենտրո՞ն. Նազելիի հետ» հաղորդաշարում տարբեր ոլորտի, մասնագիտության ու ներաշխարհի մարդիկ […]

ԵՍ | Լեո

«ԵՍ» հաղորդման հերոսները վառ անհատականություններ են, որոնք այս կամ այն կերպ առանձնանում են իրենց միջավայրից։ Առաջին հաղորդման հերոսը Լեոն է։

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Խաղաղապահներ, որոնց չհրավիրեցին

🔹 Ի վերջո ինչի՞ մասին էին կոնֆլիկտի լուծման սկզբունքներն ու տարրերը:🔹 «Խաղաղապահներ, որոնց չհրավիրեցին» հետազոտությունը:🔹 Ի՞նչ են վկայում խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին Սերժ Սարգսյանի հարցազրույցները :🔹 Հայաստանում ովքե՞ր և ինչո՞ւ էին մերժում կարգավորման փուլային տարբերակը:🔹 Խաղաղապահների հարցում ի՞նչ դիրքորոշում է ունեցել Ադրբեջանը: «Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և լրագրող, «ԻԼուր» լրատվական […]

1․ Քաղաքացի-պետություն | Քրեական արդարադատություն

🔹Ո՞րն է քաղաքացու դերը քրեական դատավարության գործընթացում:🔹Ինչպե՞ս բալանսավորել հանրային և մասնավոր շահը:🔹Որո՞նք են քաղաքացի-պետություն համագործակցության ձևերը:🔹Ինչո՞ւ պետք է քաղաքացին անհարմարություններ կրի քննությանն օժանդակելիս։ «Պետություն-քաղաքացի» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և քրեական արդարադատության մասնագետ Վաղարշ Աղաբեկյանը։ Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է […]

8․ Արխիվ․ Առաջին Հանրապետություն | Ինչպե՞ս է անկախանում Հայաստանը

🔹 Ի՞նչ պայմաններում լուծարվեց Անդրկովկասյան սեյմը։🔹 1918թ․ մայիսի 26-ին ի՞նչ վերջնագիր է ներկայացնում թուրքական պատվիրակությունը։🔹 Ինչպե՞ս է Հայաստանը անկախ հանրապետություն հռչակվում։🔹 Արդյո՞ք Հայաստանն ի վիճակի էր սեփական պետություն կազմելու և պահելու։🔹 Ինչպե՞ս ընդունվեց Բաթումի պայմանագիրը հայ իրականության մեջ։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը հիմնադրվում էր տարածաշրջանային ու միջազգային չափազանց բարդ պայմաններում, ուստի Առաջին Հանրապետության պատմությունը լի է […]

Բուն զրույց. Բիզնես | Վահե Ռոբեր Այվազյան | Աննա Վարդանյան

🔹 Բիզնես պայմանները Ճապոնիայում․ ին՞չ դժվարություններ կան այլ երկրների քաղաքացիների համար։🔹 Ինչպիսի՞ն է գործատու-աշխատակից հարաբերությունների մշակույթը։🔹 Հայաստան-Ճապոնիա բիզնես համագործակցության ի՞նչ հեռանկարներ կան։🔹 Ճապոնացիների հետ հաղորդակցության «չիկարելիները»։ «Բուն զրույց․ Բիզնես» հաղորդաշարում զրուցում են Վահե Ռոբեր Այվազյանը և ճապոնագետ Աննա Վարդանյանը։

Քաղաքի հիշողություն. Կուկիայի այբուբեն | Տիգրան Ամիրյան

🔹 Ինչպե՞ս են փոխվում տարածքները գերեզմանների անհետանալուց հետո։🔹 Ինչպե՞ս տարբեր ազգեր վերագտան տարածքի հիշողությունը Թբիլիսիում։🔹 Կուկիան՝ որպես Թբիլիսիի ազգային փոքրամասնությունների հիշողության վայր։ «Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում CSN Lab-ի նախագահ Տիգրան Ամիրյանը ներկայացնում է «Կուկիայի այբուբեն» նախագիծը, որը նպատակ ուներ բացահայտելու Թբիլիսի քաղաքի հիշողության ձևավորման տարբեր ճանապարհները 20-21-րդ դարերի ընթացքում։

Գրա-գիծ #2. Ամբողջի նշանավորումը

🔹 Ի՞նչ գաղափարական տարբերություն կա ուղղանկյուն և վեցանկյուն հատակագծերի միջև։🔹 Ի՞նչը կարողացավ բոլոր աստվածներին ի մի բերել մի վայրում՝ Հռոմի Պանթեոնում։🔹 Գմբեթի գաղափարն իրանական աշխարհում։🔹 Ամբողջականության թեման Միքելանջելոյի աշխատանքներում։🔹 20-րդ դարում գաղափարական ի՞նչ փոփոխություններ կրեց ճարտարապետությունը։ «Գրա-գիծ» հաղորդաշարում Միսակ Խոստիկյանն անդրադառնում է ճարտարապետության պատմութան և ճարտարապետական ձևաստեղծման տարբեր առանցքային հարցերի՝ ներկայացնելով զանազան տեսողական օրինակներ` անտիկ […]

Հայերենը Հրաչի հետ #2. Հնչյունային զարգացումները տարբեր լեզուներում

🔹 Արդյո՞ք լեզվի փոփոխությունները կանոնավոր են տեղի ունենում։🔹 Հնչյունային զարգացումները տարբեր լեզուներում։🔹 Ինչպե՞ս է հնդեվրոպական bʰréh₂tēr-ը (brother) դարձել «եղբայր»։🔹 Ստուգաբանական ընդհանրություննե՞ր, թե՞ պատահականություն․ havik vs հավիկ, սփռոց vs սուփրա։ Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու […]

Search