Եվ լողում է նավը | Գրետա Հարությունյան

«Եվ լողում է նավը» հաղորդաշարի հյուրն է «Ձեռնարկ ապագայի համար» ֆիլմի ռեժիսոր Գրետա Հարությունյանը։ Հաղորդաշարի նոր եթերաշրջանի ուշադրության կենտրոնում կինոյում իրենց առաջին քայլերն անող ռեժիսորներն են, նրանց ավարտական աշխատանքներն ու դեբյուտային ֆիլմերը։ Հաղորդաշարի հեղինակ, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հարցազրույցների միջոցով ներկայացնում է նրանց ստեղծագործությունները, մեծ կինո տանող ճանապարհի երազանքներն ու գալիքի վերաբերյալ ակնկալիքները։ Հաղորդաշարն իրականացվում է […]

Կոֆե՞ Կենտրո՞ն #5. Վահե Ղարիբյան | Նազելի Օհանյան

Հնդկաստանում եղած կրոնական պատկերացումների և ավանդույթների, մեր հասարակությունում Հնդկաստանի մասին եղած բևեռացված կարծիքների, հնդկական հասարակությունում կաստաների առանձնահատկությունների և միմյանց հետ փոխհարաբերությունների և Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների աճի մասին զրուցում են Նազելի Օհանյանը և հնդկագետ Վահե Ղարիբյանը։ Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է սուրճի սեղանի շուրջ: Սրճախմությունն իրականում հանդիպելու, շփվելու, հաղորդակցվելու առիթ է: «Կոֆե՞ Կենտրո՞ն. Նազելիի հետ» […]

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկա փուլը

🔹Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ արաբա-իսրայելյան հակամարտության սրացումը մեր տարածաշրջանի վրա։🔹Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Իսրայելը Մերձավոր Արևելքում։🔹Ինչո՞ւ Իսրայելը չստացավ միջազգային այն աջակցությունը, ինչն ակնկալվում էր ի սկզբանե։🔹Ինչո՞ւ արաբական երկրների արձագանքը միանշանակ չէր, և ինչո՞ւ պատշաճ օգնություն չցուցաբերվեց պաղեստինցի ժողովրդին։ «Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և արևելագետ Արմեն Պետրոսյանը։

ԵՍ | Անի

«ԵՍ» հաղորդման հերոսները վառ անհատականություններ են, որոնք այս կամ այն կերպ առանձնանում են իրենց միջավայրից։ Այս թողարկման հերոսը Անին է։

Կին հեղինակները ժամանակակից ճապոնական գրականությունում | Աստղիկ Հովհաննիսյան

Մինչև 80-ական թվականները Ճապոնիայում կին հեղինակների հանդեպ եղած վերաբերմունքի, ժամանակակից գրական «բումի», կանանց արծարծած թեմաների և գրականության ոլորտում գրանցած հաջողությունների մասին է պատմում ճապոներենի դասախոս Աստղիկ Հովհաննիսյանը։

Ֆիլհարմոնիկ #3. Արամ Ասատրյան

Փոքրուց ջութակահար դառնալու ցանկության, հարազատ գործիքի հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի, ֆիլհարմոնիկ նվագախմբին միանալու, դիրիժոր-նվագախումբ և մենակատար-նվագախումբ հարաբերությունների մասին է պատմում ՀԱՖՆ առաջին ջութակահարների խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը։ Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել […]

11․ Արխիվ․ Առաջին Հանրապետություն | Մուդրոսի զինադադարը

🔹Որո՞նք էին ՀՀ կառավարության ծրագրի հիմնական մասերը։🔹Որո՞նք էին Մուդրոսի զինադադարի հիմնական կետերը։🔹Ինչո՞ւ էր հայկական կողմը վրդովվել Թուրքիայի հանդեպ դաշնակիցների վարած քաղաքականությունից։🔹Ինչո՞վ էր Թուրքիայի պարտությունը և զորքերի հետ քաշվելը կարևոր հայերի համար։🔹Ինչո՞ւ էին որոշ պատգամավորներ դժգոհ Հովհաննես Քաջազնունու վարած քաղաքականությունից։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը հիմնադրվում էր տարածաշրջանային ու միջազգային չափազանց բարդ պայմաններում, ուստի Առաջին Հանրապետության պատմությունը լի […]

Գրա-գիծ #5. Անկյան խնդիրը․ մաս 2-րդ

🔹Ինչպե՞ս Նորման Ֆոսթերը շրջեց գմբեթի դարավոր կերպարը ճարտարապետության մեջ․Բեռլինի Ռայխսթագ։🔹Երևանի քաղաքապետարան, Ֆիլադելֆիայի բիոլոգիական հետազոտությունների կենտրոն, Ստոկհոլմի ռատուշա (քաղաքապետարան)․ ճարտարապետական ի՞նչ աղերսներ ունեն այս կառույցները։🔹Հանրային տարածքների ընկալման ի՞նչ էական տարբերություններ կան արևելյան և արևմտյան քաղաքներում։🔹Թափանցիկության և կեղծ բարեպաշտության հակադրություն․ ինչպիսի՞ սոցիալական հիմքեր ուներ թափանցիկության գաղափարը ճարտարապետության մեջ։🔹Շենքը՝ որպես ազատ միավոր․ ինչպե՞ս հողի մասնավորեցումը փոխեց ճարտարապետության զարգացումը։🔹Անկյան […]

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

🔹Ինչո՞ւ է Ֆիրդուսի վերակառուցման նախագիծը խնդրահարույց։🔹Ի՞նչ ներուժ ունի Ֆիրդուսը Երևանի համար։ «Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում ուրբանիստ Անդրեյ Իվանովը պատմում է Երևանի համար Ֆիրդուս թաղամասի դերի մասին։

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

🔹Ի՞նչ է գենդերը, և ի՞նչ է գենդերային խտրականությունը։🔹Ինչո՞ւ է «գենդեր» բառը բացասաբար ընդունվում հայ հասարակությունում։🔹Ի՞նչ գենդերային կարծրատիպեր են գերիշխում Հայաստանում, և ի՞նչ փոփոխություններ են դրանք կրել ժամանակի ընթացքում։🔹Ինչո՞ւ են գենդերային կարծրատիպերը համարվում ընտանեկան բռնությանը նպաստող հանգամանք։🔹Ինչպե՞ս են որոշ պահպանողական շրջանակներ խեղաթյուրում Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները՝ հանուն իրենց տնտեսական և ֆինանսական շահի։ Զրուցում են Աննա Մինասյանը և […]

#2 Գիտբիթ | Լրագրություն և գիտության լուսաբանում

🔹Ի՞նչ չափանիշների պետք է բավարարի գիտական լրագրողը։🔹Հայաստանում ի՞նչ լրացուցիչ բարդություններ կան գիտական լրագրության համար։🔹Ինչպե՞ս տարբերակել գիտական լուրերի հավաստիությունը մեդիայում։🔹Ինչպե՞ս լուսաբանել գիտությունը, որ այն գրավիչ լինի ընթերցողի համար։ «Գիտբիթ» հաղորդաշարի այս թողարկմանը զրուցում են Անահիտ Հակոբյանն ու Infocom-ի լրագրող Աննա Սահակյանը։ Հայաստանում գիտության կարևորության ու զարգացման թեման վերջին տարիներին լայնորեն է շրջանառվում։ «Գիտբիթ» հաղորդման շրջանակում զրուցում […]

Հայերենը Հրաչի հետ #5․ Փոխառությունները հայերենում․ մաս 2-րդ

🔹Իրանական փոխառությունները հայերենում որքանո՞վ են հետաքրքիր իրանագիտության համար։🔹Գիտական ի՞նչ մեթոդներով է հնարավոր վերականգնել իրանական լեզուներում այլևս չօգտագործվող բառերի տեսքը․ nidrā́ (հնդարիական), *niδrā (իրանական), նիրհ (հայերեն)🔹Իրանագիտության և հայագիտության փոխհարաբերությունները․ ի՞նչ են միմյանցից քաղում այս երկու գիտությունները։ Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան […]

Search