Play Video
Կաղապարից` գաղափար #8. Մեծ տվյալների դերը նորարարության մեջ

Ինչպե՞ս կարող են տվյալներն օգտագործվել հանրային բարիքի ստեղծման նպատակով, ինչո՞վ են մեծ տվյալները (big data) տարբվերվում հին տեղեկատվական հոսքերից, ինչպիսի՞ և ի՞նչ քանակի տվյալներ ենք մենք ստեղծում ամեն օր, ինչպե՞ս կարող են պետությունները կառավարել այդ տվյալները և կիրառել առողջապահության, ճանապարհային անվտանգության և այլ ոլորտներում, ի՞նչ դեր ունի իրական ժամանակի բաղադրիչը, և որո՞նք են բաց տվյալները: Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Տիգրան Ճորոխյանը և Վահան Մարտիրոսյանը:

«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։

Դիտեք նաև՝

Search