Ինչպիսի՞ դրական ազդեցություն է ունեցել երեխաների համար երիտասարդ մասնագետների ներկայությունն իրենց դպրոցում ու համայնքում։ Ինչպե՞ս է փոխվել երիտասարդ մանկավարժների կյանքը նոր միջավայրի և նախաձեռնությունների պայմաններում։ «Ուսուցիչը» շարքի առաջին ֆիլմի հերոսներն են Վեդիում աշխատող ուսուցիչներ Աշոտ Բալյանը և Նազելի Վարդանյանը:
Ֆիլմաշարը պատմում է «Դասավանդի՛ր, Հայաստան» նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր բնակավայրերում դասավանդելու գնացած երիտասարդ ուսուցիչների, նրանց առօրյայի, աշխատանքի ու հետաքրքրությունների մասին։