🔹 Ի՞նչ է ապատեղեկատվությունը բիզնեսում։
🔹 Ինչո՞վ է այն տարբերվում այլ ոլորտում ապատեղեկատվությունից։
🔹 Հայկական իրականությունում ինչպիսի՞ դեպքերն են ավելի տարածված։
🔹 Ապատեղեկատվության օրինակներ հանրային սննդի ոլորտից։
🔹 Ինչպե՞ս է բիզնես սեկտորն արձագանքում ապատեղեկատվությանը:
🔹 Ապատեղեկատվության կառավարումը` հայկական բիզնես միջավայրում:
Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և մեդիահետազոտող, փաստերի ստուգման մասնագետ Հարություն Ծատրյանը:
«ԴիզԲիզը» փոդքասթ է բիզնես միջավայրում ապատեղեկատվության տարածման հետևանքների և դրանց կառավարման գործիքների մասին։ Հաղորդակցության ոլորտի հետ առնչվող տարբեր դերակատարների` հանրային կապերի պատասխանատուների, լրագրողների, իրավաբանների, գործարարների, մարքեթինգի փորձագետների հետ քննարկումներ, որոնք հիմնված են իրական փորձառության և արձանագրված դեպքերի ուսումնասիրության վրա։