Play Video

🔹Ինչպե՞ս են պատերազմի կամ ռազմական իրավիճակի վերաբերյալ կեղծ լուրերը վնասում տուրիզմի ոլորտին։
🔹Ի՞նչ գործիքներով են տուրիստական ընկերությունները օտարազգիների մոտ նորից հետաքրքրություն առաջացնում Հայաստանի նկատմամբ։
🔹Ինչո՞ւ են օտարազգիները ավելի հաճախ ընտրում ՀՀ սահմանամերձ մարզերը որպես հանգստի ուղղություն, քան երևանաբնակները։
🔹Ի՞նչ ազդեցություն ունեն խոշոր բլոգերները տուրիզմի ոլորտի վրա, ինչո՞ւ է պետության միջամտությունը կամ ուղղորդումը կարևոր նրանց ներգրավելու և նրանց տարածած նյութերը վերահսկելու հարցում։
🔹Որքանո՞վ են տուրիստական ընկերությունները պատրաստ աշխատել ապատեղեկատվության հետ։

Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և «One way tour» տուրիստական ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանը։

«ԴիզԲիզը» փոդքասթ է բիզնես միջավայրում ապատեղեկատվության տարածման հետևանքների և դրանց կառավարման գործիքների մասին։ Հաղորդակցության ոլորտի հետ առնչվող տարբեր դերակատարների` հանրային կապերի պատասխանատուների, լրագրողների, իրավաբանների, գործարարների, մարքեթինգի փորձագետների հետ քննարկումներ՝ հիմնված իրական փորձառության և արձանագրված դեպքերի ուսումնասիրության վրա։

Դիտեք նաև՝

Search