Հանքավայրերը երկրակեղևում ձևավորվում են ներքին (էնդոգեն) և արտաքին (էկզոգեն) երևույթների և գործընթացների արդյունքում: Հանքավայրերի որոնման աշխատանքների արդյունավետ կազմակերպման պայմաններից են հանքավայրերի երկրաբանության և մետաղագոյացման վերաբերյալ ճիշտ և հիմնավորված պատկերացումները:
Հանքավայրերի որոնման և հետախուզման միասնական պրոցեսը բաժանվում է 2 մասի.
- աշխատանքներ, որոնց նպատակն է նոր հանքային կուտակումների հայտնաբերումը (որոնումներ);
- աշխատանքներ, որոնց նպատակն է հայտնաբերված կուտակման արդյունաբերական նշանակության բացահայտումը (հետախուզում):
Զեկուցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ.