Էներգիայի աղբյուրները, մասնավորապես՝ նավթը և գազը, սպառվող են և վերականգնվող չեն, իսկ էներգակիրների նկատմամբ պահնաջը գնալով ավելի ու ավելի մեծանում է: Հարց է առաջանում. ինչո՞վ է հնարավոր փոխարինել ժամանակակից էներգակիրները: Այսօր շատ մոդայիկ է խոսել արևի կամ քամու էներգիաների մասին: Ես կարծում եմ, որ պետք է ունենալ բոլոր այլընտրանքային էներգիայի աղբյուրները, բայց պետք է առաջնահերթություն տալ այն աղբյուրներին, որոնք կարող են արտադրվել տեղում:
Մենք ուսումնասիրում ենք տարբեր թափոնների օգագործումը՝ որպես կենսաջրածնի արտադրման աղբյուր: Որո՞նք ենք կենսաջրածնի առավելություններն էներգիա ստանալու այլ աղբյուրների հանդեպ. Այս միջոցի առաջին կարևոր առավելությունն այն է, որ երբ ջրածինն այրվում է, անջատվում է ջուր և ջերմոցային գազերի արտանետումներ և հետևաբար շրջական միջավայրի աղտոտում տեղի չի ունենում: Այս միջոցի երկրորդ կարևոր առավելությունն այն է, որ այն երեքից չորս անգամ ավելի մատչելի է մյուս արտադրաեղանակներից:
Կենսավառելիքի արտադրության խնդիրը առաջ է քաշում ոչ միայն գիտական, այլ նաև քաղաքական խնդիրներ: Եթե Հայաստանն ունենա կենսավառելիքի մեծամասշտաբ արտադրություն, և մենք կարողանանք մեզ մասամբ ապահովել սեփական գազով և հոսանքով, սրանով մենք կարող ենք էներգետիկ անվտանգության խնդիր լուծել: