Play Video
Նախկինները #12․ Սմբատ Գոգյան | Միքայել Զոլյան

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2018-2020 թվականներին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

  • Պաշտոնի ստանձման մանրամասները․ ո՞րն էր անկախության գրավականը;
  • Ինչո՞վ է զբաղվում Բարձրագույն որակավորման կոմիտեն;
  • Արդյո՞ք կան բացեր ԲՈԿ-ի գործունեությունը կարգավորող օրենսդրության մեջ;
  • ԲՈԿ-ի համար ընդունելի գիտական հանդեսների ցուցակ․ ինչու՞ դուրս մնաց Մատենադարանի տարեգիրքը;
  • Ինչպե՞ս հաղորդակցվել սկանդալ փնտրող մամուլի հետ;
  • ԲՈԿ-ը գիտությունը կառավարելու օպտիմա՞լ ձև է․ արդյո՞ք ԲՈԿ-ի գործառույթների փոխանցումը համալսարաններին կավելացնի կոռուպցիոն ռիսկերը;
  • Ինչու՞ է Հայաստանում այդքան տարածված գրագողությունը․ արդյո՞ք դա մշակութային երևույթ է;
  • Ինչպե՞ս պայքարել գրագողության դեմ․ Դիսերնետի օրինակը Ռուսաստանում;
  • Արդյո՞ք գրագողության հարցը պետք է լուծվի պետական համակարգի, թե՞ գիտական համայնքի կամ հասարակական կազմակերպությունների միջոցով;
  • Անհրաժեշտ է գիտական միջավայրի օդափոխություն․ միջազգային համագործակցության կարևորությունը։

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search